«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ Ռուսաստանի ղեկավարություն կոչ է անում անցկացնել նրա սպանության հանգամանքների արագ, թափանցիկ ու անկողմնակալ քննություն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում: Այս մասին գրում է «Телеграф»-ը:
Օբաման հավելել է, որ ինքը հիանում է Նեմցովի քաջությամբ եւ նվիրվածությամբ, որով նա պայքարում է Ռուսաստանում կոռուպցիայի դեմ. «Ես գնահատել եմ նրա պատրաստակամությունը կիսվել իր կարծիքներով ինձ հետ, երբ մենք 2009 թվականին Մոսկվայում էինք: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Բորիս Եֆիմովիչի ընտանիքին եւ ռուս ազգին: Նրանք կորցրեցին իրավունքի եւ ազատության ամենանվիրված եւ ամենաանկեղծ պաշտպաններից մեկին»,- գրում է Բարաք Օբաման:
«Телеграф»-ը հաղորդել է նաեւ, որ ավելի վաղ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերը՝ կոչ անելով Ռուսաստանի ղեկավարների պահանջելով անցկացնել սպանության արագ, թափանցիկ եւ անկողմնակալ քննություն, իսկ մեղավորներին ենթարկել պատասխանատվության. «Այսօր Կանադան իր հարգանքի տուրքն է մատուցում պարոն Նեմցովի խիզախությանը եւ Ռուսաստանում ազատ, արդար եւ բաց հասարակություն ստեղծելու նրա ջանքերին»,- ասել է Հարպերը:
Սպանությամբ առնչությամբ, ըստ «Ինտերֆաքսի», կարծիք է հայտնել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը. «Հայրենասեր ռուս եւ միաժամանակ Ուկրաինայի մեծ ընկեր: Այդպիսինն է եղել եւ այդպիսինն էլ միշտ կմնա մեր հիշողություններում Բորիս Նեմցովը»,- գրել է Ցացենյուկը իր Twitter-յան էջում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս գիշերը ատրճանակից չորս կրակոցներով սպանվել է ընդդիմադիր գործիչ, Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը:
Իսկ ՌԴ նախագահի խոսնակը այս սպանությունն անվանել է «սադրանք»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ