Հոգեւորի եւ նյութականի պայքարում կշեռքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միեւնույն խոժոռ, սառը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը՝ միեւնույն է, ոչինչ չեն փոխում: Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան:
Երեւանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին` մուտքի դռան վրա
մի հայտարարություն փակցնելով. «Մուտքը միայն ժպիտներով»: Իսկապես, հրաշալի հորդոր է:
Որքան էլ դժվար լինի, ժպտացեք օրվան, որ օրն էլ ժպտա ձեզ:
Լուսանկարը՝
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
27.02.2015