Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշենք մեր պատմությունը կերտած մարդկանց՝ անուն առ անուն

Փետրվար 28,2015 18:00

Լեւոն Լիւլեջեան՝ Անդրանիկ Զորավարի հավատարիմ զինակիցը

Պարոն Լեւոնին ենք պարտական, որ գրի է առել Զօրավարի յուշերը, «Առաքելոց Վանքի Կռիվը», ինչպէս նաեւ «Կովկասեան Ճակատի Պատմական Օրագրութիւնը», պահել ու պահպանել Զօրավարի անձնական իրերն ու նամակներն ու խնամքով յանձնել մեզ։
Լեւոն Լիւլեջեանի հաւաքածոյի մաս են կազմում նաեւ հարիւրաւոր թերթեր, հրապարակումներ Զօրաւարի մասին, նկարներ, պատմական փաստաթղթեր: Յիշելով Զօրավար Անդրանիկին, իմ գերագոյն ցանկութիւնն է մեր հասարակութեանը տեղեկացնել այս մեծ հայի մասին, որ երբեք չլքեց Անդրանիկին եւ իր կեանքը նուիրեց, որպէսզի մեր սերունդներին պատմի մեծ Զօրավարի մասին։ Մենք էլ մեր հերթին մեր պարտքն էնք համարում ձեզ պատմել Լեւոնի մասին։

Լեւոնը դեղագործ էր Ամերիկեան հիւանդանոցում (Խարբերդում, Մեզրէ), եղբայրը՝ Տոնապէտը, պրոֆեսոր էր Եփրատ համալսարանում, միւս եղբայրը՝ Մելքոնը, նոյնպէս դեղագործ էր: Նրանք բոլորն էլ կրթուած ու խելացի մարդիկ էին, մեծ ճանաչում ունէին Խարբերդում, սակայն ջարդն ու կոտորածը նրանց չշրջանցեց։
Լեւոնի եղբայրը՝ Մելքոնը, միակ անձն էր, որ փրկուեց 800 տեղահանուածներից. ժամանակակիցներն ու պատմաբանները այդ իրադարձութիւնը կոչեցին «800-ը»:
Տոնապէտը զբաղուած էր որբահաւաքով, նա դռնէ դուռ ընկնելով թուրքերի տներից հաւաքել ու թրքացումից փրկել է գրէթէ 500 երեխայ եւ մահացել տիֆից 1917 ին Կարինում։

Լեւոնը փրկուեց ջարդից բժիշկ Աթքինսոնի եւ անգլիացի քոյր Մարգարիթ Քեմբելի անմիջական օգնութեամբ (Մարգարիթը սիրահարուած էր Լեւոնին)։ 6 անգամ ձերբակալուելուց ու մահից մազապուրծ լինելուց յետոյ Լեւոնը միանում է Անդրանիկի կամաւորական ջոկատին… ու այսպէս սկսւում է իրենց բարեկամութիւնն ու ընկերութիւնը… Դժբախտաբար Լեւոնի թաղման արարողութեանը մասնակցել է միայն 24 մարդ: Ցաւով կարող եմ ասել, որ ես ու իմ ընտանիքի անդամներն ենք, որ այցելում ենք Լեւոնի շիրմին։ Փա՛ռք քեզ, սիրելի Լեւոն, արժանի զինուորդ Անդրանիկի…

ԱՆՆԱ ՀԱԿՈԲԵԱՆ-ՅԱՐԱԼԵԱՆ
ԱՄՆ

Լուսանկարը՝ Լեւոն Լիւլեջեանի հավաքածուից, տպագրվում է
առաջին անգամ:

«Առավոտ»

27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728