Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու. «168 ժամ»

Փետրվար 28,2015 10:47

Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»: ՀԱԿ-ն այսպիսով վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ Սերժ Սարգսյանին, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728