Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ներկայիս գործընթացում որեւէ մութ, մտահոգիչ հանգամանք չեմ տեսնում». «Հայոց աշխարհ»

Փետրվար 28,2015 10:39

 Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
 

-Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն:

-Ճիշտն ասած, ներկայիս գործընթացում որեւէ մութ, մտահոգիչ հանգամանք չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը ձգձգվում է, կարծում եմ, ճիշտ չէ։ Որքան էլ ցանկանանք, որ այն շուտ ավարտ ունենա, պետք է հասկանանք՝ գործ ունենք այնպիսի գործընթացի հետ, որտեղ ցանկություններով պետք չէ առաջնորդվել: Եթե նախաքննությունը դեռ շարունակվում է, կնշանակի կա դրա անհրաժեշտությունը:
Օրերս հայտարարությամբ հանդես եկավ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը ու ասաց, որ հաշվի առնելով կատարված ողբերգության հասարակական հնչեղությունը, նաեւ բազմաթիվ փաստաբանների պատրաստակամությունը՝ քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, ցանկալի է, որ գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավոր մտահոգությունները փարատվեն:

Ընթանում է նախաքննություն, կնշանակի՝ ավելին պահանջելը ճիշտ չէ: Նաեւ պետք է հասկանալ՝ ի՞նչ պահանջ ենք դնում, ինչի՞ ենք ուզում դրանով հասնել:

-Այս պահին պահանջվում է ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը: 

   -Դա համարում եմ անիմաստ քայլ, որովհետեւ եթե մարդիկ ասում են՝ պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը, պետք է պարզորոշ բացատրեն, թե ինչո՞ւ, ի՞նչ էր պարտավոր նա կատարել, որ չի արել: Երեւակայական դաշտից ինչ-որ «փաստեր» են բերում, մինչդեռ չեն բերվում իրավական հստակ հիմնավորումներ:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728