Լրահոս
Օրվա լրահոսը

 « Կարծում եմ, քաղաքական դաշտը կգնա մաքրման, եթե կուզեք՝ բյուրեղացման ճանապարհով». «Հայոց աշխարհ»

Փետրվար 28,2015 10:16

Որո՞նք են ՀՀԿ-ԲՀԿ «հնգօրյա պատերազմի» դասերը, ի՞նչ հետեւություններ պետք է անեն քաղաքական գործընթացի մասնակիցները «Բարգավաճի» շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից։ 

   Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ։

-Ցանկացած դաշինք, ընդհանրապես ցանկացած կառույց երկար կյանք չի կարող ունենալ, եթե գաղափարական հենքի վրա չի ձեւավորվել։ Այն, ինչ տեղի ունեցավ եռյակի հետ, ապացուցեց այս թեզի ճշմարտացիությունը. երբ մարդկանց, քաղաքական ուժերին միավորող գաղափարը, միտքը, հոգեւոր սկիզբը բացակայում է, անհնար է, որ այդպիսի միավորումը կենսունակ լինի կամ բերի երկարատեւ դրական զարգացումների։
Ի՞նչ է տեղի ունեցել, ըստ էության. սկզբում գործում էր քառյակի ձեւաչափը, որտեղ կար շատ հստակ գաղափարական մեկ կուսակցություն՝ Դաշնակցությունը, մյուսների դեպքում գաղափարական ինչ-որ հստակ ուղղվածության, արժեքային համակարգի մասին խոսելը շատ դժվար է։ Գոնե ինձ համար մինչեւ հիմա պարզ չէ՝ գաղափարական ինչ արժեքների է դավանում ՀԱԿ-ը կամ նույն «Ժառանգությունը»։
Չեմ վիճում՝ ե՛ւ ՀԱԿ-ում, ե՛ւ «Ժառանգությունում» կան ընդգծված լիդերներ, նրանցից հետո հեղինակավոր անհատների բավական մեծ վակուում է, այնուհետ գալիս են մյուսները։ Նույնը, ըստ էության, ԲՀԿ-ի պարագայում է. այս դեպքում էլ դժվար է խոսել հստակ գաղափարական հենքի վրա կառուցված կուսակցության մասին։ Դրա հետեւանքով ունենք այն, ինչ ունենք. քառյակը դարձավ եռյակ, որից հետո բավական էր մի փոքր ցնցում, որ եռյակը հայտնվեր փլատակների տակ։
Ինչպիսի՞ն կլինեն հետագա զարգացումները։ Կարծում եմ, քաղաքական դաշտը կգնա մաքրման, եթե կուզեք՝ բյուրեղացման ճանապարհով։ Արդյունքում՝ քաղաքականության մեջ կմնան իրականում հստակ գաղափարական արժեքներ դավանող, ծրագրային հենքի շուրջ ձեւավորված քաղաքական ուժերը, եւ քաղաքական պայքարն անձնավորված մոտեցումների, միջանձնային, միջխմբային շահերի դաշտից աստիճանաբար կտեղափոխվի ծրագրերի, գաղափարների մրցակցության հարթություն։

 

Հրապարկումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728