Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձան-շենքը՝ աղբատեղի

Փետրվար 28,2015 16:30

Տասնյակ տարիներ է՝ այս շենքի փլատակները մայրաքաղաքի կենտրոնական հատվածից չեն վերանում: Շենքը ոչ քանդվում է, ոչ էլ կառուցվում: Չնայած նրան, որ տարածքը թիթեղներով պատված է, սակայն տարիների ընթացքում այն վերածվել է աղբատեղիի: «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող այս շենքում ժամանակին տեղակայված է եղել կրթության նախարարությունը, սակայն այսօր շենքը մասնավոր սեփականություն է եւ պատկանում է «Բիզնես կենտրոն» ընկերությանը: Շենքն օտարվել է 2000-ականներին՝ նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այն ընդգրկված է մշակութային հուշարձանների ցանկում, այդ իսկ պատճառով կառույցի նոր տերը քանդել է շենքի հետնամասը՝ պահպանելով ճակատը՝ հուշարձանի հատվածը:
Նշենք, որ «Բիզնես կենտրոնը» գնել է նաեւ նախկինում Թումանյան փողոցի վրայի առողջապահության եւ մշակույթի նախարարությունների նախկին շենքը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728