Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի խախտված իրավունքը վերականգնելու համար

Փետրվար 28,2015 15:30

Հունվարի 22-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, քննարկելով Վոլոդյա Ավետիսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության եւ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ իրավունքի խախտման փաստը ճանաչելու, խախտված իրավունքը վերացնելու եւ փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին հայցադիմումը, վերադարձրել էր այն հետեւյալ պատճառաբանությամբ. որ «Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հայցադիմումը ենթակա է վերադարձման, եթե այն ընդդատյա չէ տվյալ դատարանին»։

Դատավորը հղում էր արել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են իրավունքները»:
Մասնավորապես, երբ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։

Դատարանի որոշման դեմ բողոք է բերել փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:
Բողոքը քննության կառնվի մարտի երկուսին:

Ըստ դատարանի դիրքորոշման, որը բողոքում նշել էր նաեւ պաշտպանը, «տվյալ դեպքում ներկայացված պահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից, հետեւաբար այն քաղաքացիական դատավարության կարգով չի կարող քննության առնվել ընդհանուր իրավասության դատարանում»։

Հետեւաբար, վերադարձվել էր Վոլոդյա Ավետիսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ իրավունքի խախտման փաստը ճանաչելու, խախտված իրավունքը վերացնելու եւ փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին հայցադիմումը։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728