Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինանշանը չպետք է գիշատիչ ու ագրեսիվ լինի»

Փետրվար 28,2015 13:00

Ասում է ազգագրագետն ու վստահեցնում,
որ մեր օրհներգն ու զինանշանը փոփոխության կարիք ունեն

Հայաստանի Հանրապետության զինանշանի եւ օրհներգի հարցը կրկին օրակարգում է: Որոշ արվեստագետներ բազմիցս հրապարակավ փաստել են, որ ՀՀ ներկայիս խորհրդանիշները չեն բնորոշում հայի դեմքն ու ինչ-որ առումով կիսատ-պռատ են: Իսկ երբ գալիս է որոշում կայացնելու պահը, ապա այս հարցերում բացակայում է արվեստագետների կարծիքն ու ավելի ճիշտ՝ հաշվի չի առնվում: Օրերս էլ կայացած ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն անդրադառնալով թեմային՝ կարծիք հայտնեց, թե մեր զինանշանում շատ կենդանիներ կան, իսկ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ օրհներգի մասին հայտնել էր, որ այն խեղված է, երաժշտությունը հայկական չէ, ու օտարին հասանելի չէ, մինչդեռ՝ օրհներգն ու զինանշանն այնպիսին պետք է լինեն, որով կարողանանք պարտադրել օտարին մեզ հիշել:

«Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւս անդրադարձավ այս հարցերին: Նա կարծիք հայտնեց, որ օրհներգն իսկապես ծանրաբեռնված է, խնդրահարույց ու որոշ չափով կարող է նախկին խեղճ երգը բառերը փոխելով՝ այսպիսի ծանր, լիքը խնդիրներով ժողովրդի եւ երկրի համար լինել իր ինքնության արտահայտությունը դրսեւորող երաժշտություն: Հրանուշ Խառատյանը գտնում է, որ վերոնշյալ հարցերն իսկապես խնդրահարույց են, բայց նաեւ հավելում. «Չգիտեմ, թե ինչպես են որոշվում դրանց ճակատագրերը: Եվ եթե արվեստագետները բարձրացրել են այս խնդիրը, հաստատ կունենան իրենց հիմնավորումները, ես չեմ նայել այդ հիմնավորումները, բայց երեւի օբյեկտիվորեն ճիշտ է, որ օրհներգի ու զինանշանի վերանայման խնդիր է առաջանում»: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ պետական զինանշանում իսկապես չպետք է կենդանիներ լինեն. «Ընդհանրապես, կարծում եմ, որ զինանշանը չպետք է գիշատիչ ու ագրեսիվ լինի, եւ կենդանիներ ու չգիտեմ ինչեր լինեն:

Չեմ գտնում, որ զինանշանն անպայման արտահայտում է ժողովրդի տվյալ պահի պատկերացումն իր վրա ազդեցությանը, այսինքն՝ անպայման պետք է շատ ուժեղ կերպար լինի, որը պետք է իբրեւ ժողովրդի եւ ուժի վրա ազդի: Կարծում եմ, որ մեր ժողովուրդն ավելի շատ հակված է մտածողության, քան թե ֆիզիկական ագրեսիայի, ստեղծագործական արարման, քան թե ռազմական… Չգիտեմ էլ, այդ առյուծը ռազմական նշան է, թե ուժի, թե պարզապես ագրեսիայի: Ես էլ այն կարծիքին եմ, որ մեր զինանշանը կամ պետք է արտահայտի մեր անցյալի ու ներկայի ինքնագնահատականը, կամ էլ՝ մեր անելիքի շուրջ հարցադրումը: Եթե անելիքը գիշատչական ագրեսիան է կամ պարզապես ուժը, կամ էլ՝ գուցե առյուծը պետք է լինի, բայց եթե մեր խնդիրն արարումն է եւ ստեղծագործությունը, ապա չեմ կարծում, որ մեր զինանշանի այս կերպարները լավագույնս են արտահայտում մեր ապագան կամ մեր այսօրվա ձգտումները»:]

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    զինանշանի առյուծն ու արծիվը վերաբերում են հայոց ամենահին թագաւորությանց, նախնական դինաստիաների…անոնք խորհրդանշում են նաեւ ուժ, քաջություն, համբերանք, իմաստություն եւ ազնվություն…

  2. Արամ says:

    Ներկայիս Հայաստանի Հանրապետության օրհներգը բացի օտար լինելով երաժշտության առումով ունի նաև օրհներգին անհարիր ազատ, անկախ բառերը: Չի կարելի պատկերացնել, որ որևե իրեն հարգող երկրի օրհներգում լինեն նման բառեր: Եթե իսկապես, անկախ երկիր ենք և ոչ թե Սովետական Հայաստան, ապա այդ մասին ամոթ է նշել օրհներգում: Սա վերաբերվում է նաև ազատությանը: Ազատությունը և անկախությունը ցանկացած երկրի օդն ու ջուրն են: Հիմար շռայլություն է նաև Արամ Խաչատրյանի խրոխտ, ամենաօրհներգային երաժշտութունը մոռացության տալը միայն նրա համար, որ այն եղել է Սովետական Հայաստանի օրհներգինը: Ինչքան էլ զզվանք տածենք սովետական իրականության նկատմամբ, նաև պետք է ընդունենք որ այդ շրջանում են ծաղկել մեր արվեստն ու գրականությունը, կրթությունը, գիտությունը, արդյունաբերությունը, որոնք մեր անկախության տարիներին աստիճանաբար, ցավոք սրտի, կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել: Եկեք վերականգնենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեր երկրի օրհներգում, իսկ նրան համապատասխան արժանապատիվ բառեր գրելը մեծ դժվարություն չի կարող ներկայացնել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728