Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատվեք կնճիռներից բնական միջոցներով

Փետրվար 28,2015 11:30

Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետեւանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արեւից աչքերը կկոցելը:
Կնճիռների դեմ արդյունավետ միջոցներից են թրջոցները, բայց հիշեք՝ տաք թրջոցներին պետք է հաջորդեն սառը թրջոցները, որոնց շնորհիվ մաշկը հագենում է թթվածնով, եւ կնճիռները նվազում են: Մերսումը նույնպես կարգավորում է արյան շրջանառությունը, եւ ինչպես թրջոցները, այնպես էլ մերսումներն առաջնային կնճիռները վերացնելու դասական կանոններն են: Բուսաբույժները խորհուրդ են տալիս տարբեր բաղադրատոմսեր, օրինակ՝ բուսական սառույցը (հանգստացնող զանազան բույսերի թուրմից) թեթեւ սահեցնել աչքի շուրջը՝ հոնքերի հատվածից բերելով դեպի քթարմատ, կարող եք նաեւ ամբողջ դեմքին քսել՝ պահպանելով մերսման ուղղությունները: Բուսական այս մերսումը հաղթահարում է ցանկացած խորության կնճիռները եւ մաշկին տալիս է իրական փայլ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կես լիմոնի հյութին խառնել մի պտղունց աղ, 1 ձվի սպիտակուց եւ լավ փրփրացնել, ապա քսել դեմքին:

20-25 գրամ խմորիչին ավելացնել արեւածաղկի կամ ձիթապտղի ձեթ, կարող եք ավելացնել նաեւ կաթ, լավ հարել եւ քսել դեմքին: Այս դիմակը կնճիռներից ազատվելու լավագույն տարբերակներից է, արդյունքը հենց հաջորդ օրը կնկատեք, այս դիմակն օգտագործելուց հետո կտեսնեք, թե ինչ արագությամբ են հարթվում կնճիռները: Մասնագետներն առաջարկում են նաեւ սպիտակ չոր հացի կտորը խառնել տաք կաթի հետ եւ քսել դեմքին, կամ 1 ճաշի գդալ տաքացրած մեղրին խառնել 1 թեյի գդալ ցորենի ալյուր, փրփրացնել ձվի սպիտակուցով եւ քսել դեմքին:

1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնել կես ճաշի գդալ տաք մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ, 1 թեյի գդալ սերուցք եւ 1 ճաշի գդալ տաք կաթ: Դիմակները դեմքին պահել 20-30 րոպե, դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով եւ քսել որեւէ բնական եթերայուղ. մասնագետներն ասում են, որ մաշկի համար շատ օգտակար է նուշի եթերայուղը, ինչպես նաեւ՝ դեղձի ու ծիրանի: Մատների բարձիկներին կաթեցրեք եթերայուղը եւ նրբորեն քսեք կոպերին:

Դիմախաղից առաջացած կնճիռները (միմիկային) սովորաբար առաջանում են 18 տարեկանից: Այս տեսակի կնճիռների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում հետեւյալ բաղադրատոմսը՝ հում կարտոֆիլն անցկացնել քերիչի մանր անցքերով, խառնել սերուցքի հետ եւ օգտագործել: 1 ճաշի գդալ բանանին ավելացնել նույնքան հալեցրած կարագ եւ քսել կնճիռներին:

Ցանկալի է այս դիմակներն օգտագործել քնելուց առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728