Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունելիս խաղաղություն մաղթեք

Փետրվար 28,2015 11:00

Տարբեր ժողովուրդներ միմյանց յուրօրինակ ձեւով են ողջունում՝ քիթ քթի հպելով, իսկ հին Չինաստանում բարեւելիս ասել են՝ դու կերե՞լ ես, իսկ Պարսկաստանում՝ ուրախ եղիր: Միջնադարում եվրոպացի վաճառականները առեւտրի համաձայնության գալու համար միմյանց ձեռք էին սեղմում ու «մերսի» ասում, որը նշանակել է՝ վաճառեցի, ֆրանսերեն՝ շնորհակալություն: Ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարեւի ու հարգանքի, վերաբերմունքի նշան, իսկ «մերսի»-ն Հայաստանում էլ շատ են օգտագործում՝ շնորհակալության փոխարեն:

Ողջույնի ձեւերը տարբեր են ու բազմազան, բայց քրիստոնյաները շատ գեղեցիկ ողջույն ունեն, որ ասվում է՝ խաղաղություն ձեզ, որը գրաբարյան տարբերակով՝ խաղաղություն ընդ ձեզ կամ խաղաղություն ամենեցուն արտահայտությունն է: Հոգեւոր աշխարհում հիշատակվում է նաեւ Քրիստոսի ողջույնը իր աշակերտներին հարությունից հետո, երբ մոտենալով նրանց՝ ասում է. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի՛ վախեցեք» (Ղուկասի ավետարան, գլուխ՝ 24):

Միայն քրիստոնյաները չէ, որ խաղաղությամբ են ողջունում, արաբերենում «սալամը» հոմանիշ է խաղաղություն բառին: «Սալամ ալեյքում» բառացի նշանակում է՝ խաղաղություն ձեզ հետ:

Հովհաննես Թումանյանի՝ «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ստեղծագործության մեջ եւս օգտագործվում է որպես ողջույն «Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ» արտահայտությունը:

Խաղաղություն միմյանց մաղթում են ոչ միայն հանդիպելիս, այլեւ հրաժեշտ տալիս, ասելով՝ երթաք խաղաղությամբ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728