Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն. ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է. «Ազատություն» ռ/կ

Փետրվար 27,2015 22:24

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է:

Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև լարվածությունը կմնա բարձր:

«Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իբրև կարգավորողներից մեկն էլ դուք եք՝ձեզ ձեռք չի տալիս կարգավորումը,որովհետև հակամարտությունը ապահովում է ձեր ներկայությունը տարածաշրջանում՝ռուսների քթի տակ,միաժամանակ երկու կողմերը ստիպված են լինում կատարել ձեր քմահաճույքները…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728