«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել. այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը։
«Նման ֆորմատով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկ Պարույր Հայրիկյանի կողմից արվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, եղել է նաև հանդիպում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հայրիկյանի միջև, սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նման ֆորմատով որևէ հանդիպման և քննարկման չի մասնակցել»,- նշեց Ա. Խաչատրյանը:
Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ 7 քաղաքական ուժեր՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները խորհրդակցությունների մեջ են:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում