Փետրվարի լույս 27-ի գիշերը անհայտ անձինք Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ վրա գտնվող Ջուջեւան գյուղի ծայրին, այդ գյուղի բնակիչ Վռամ Հովհաննիսյանի գոմից գողացել եւ անասունն այդտեղից մոտ 500 մ հեռավորությամբ, միջպետական ճանապարհին մորթել են: Առավոտյան ջուջեւանցիներից մեկը ճանապարհին տեսել է մորթված անասունի փորոտիքը:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանից տեղեկացանք, որ ճանապարհին մնացել են ավտոմեքենայի անվադողերի հետքերը, որով տեղափոխվել է գողացված անասունը: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին նույն տեղում մորթվել էր Ջուջեւանի բնակիչ Սուրիկ Անանյանի գողացված կովը: Այդ հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ