Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, ռուսական կողմն արդեն քաղաքական որոշում ունի՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոգեկան խնդիրներ ունեցող անձ ճանաչել:
«Իսկ դրա հիման վրա, նրա պատիժը այն չի լինելու, ինչ սպասում ենք: Առավել եւս նրան դատելու է ռուսական տրիբունալը: Փաստորեն, ռուսական կողմը հմտորեն ազատեց նրան պատասխանատվությունից եւ փախցնում է Ռուսաստան»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա իր ասածների տրամաբանությունն է հաստատում այսօր ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե հիսունից ավելի անձինք Չիտայում պատասխանատվության կենթարկվեն, որոնք անտեսել են Պերմյակովի հոգեկան խնդիրները ու չեն կանխել նրա զինծառայությունը:
Պարոն Սաֆարյանի խոսքով, եթե ռուսական կողմը այդ տեղեկատվությունը հրապարակում է, իսկ հայկական կողմից որեւէ մեկնաբանություն չկա, սա նշանակում է ՝ կամ հայկական կողմին բանի տեղ դնող չկա, եւ պաշտոնական Երեւանը մեզ նման մամուլից է տեղեկանում՝ Պերմյակովի հետ կապված ինչ են ուզում անել կամ հայկական կողմը նախապես տեղեկացված է, պարզապես Հայաստանի հանրությանը այդ լուրը հաղորդում է ռուսական կողմը:
«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջ չեն առաջադրելու՝ մեծ եղբորը չզայրացնելու համար, հետեւաբար միակ կարեւոր բանն այն է, թե ինչպես կարձագանքի Հայաստանի քաղաքացիական հանրությունը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սրանից հետո ով խոսի «հայ-ռուսական բարեկամության» մասին, նրան ուղիղ գծով պիտի ուղարկել հոգեբուժարան: Այսինքն՝ «դաշնակից» Ռուսաստանն այնքա՜ն է արհամարհում Հայաստանին ու հային,որ ԹՔԱԾ ՈՒՆԻ նույնիսկ իր իսկ կողմից ստորագրած պայմանագրերի վրա:Սրանից հայը ՇԱՏ ԼՈՒՐՋ հետևություններ պիտի՛ անի: