«Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյաների ու գյումրեցիների խնդիրը չէ»,- այսօր այս պաստառով ՀՀ գլխավոր դատախազության դիմաց խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանները թուլ չեն տվել իր նախընտրած ձեւով անցկացնել:
Նրան դատախազության շենքի մայթից ոստիկանները նախ հորդորել են հեռանալ, հետո հրել են, ապա ոտք ու ձեռքից բռնած՝ տեղափոխել դիմացի մայթ:
Վարդգես Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ ոստիկանները իրեն պառկեցրել են հատակին, ինքն էլ այդ դիրքով մոտ մեկ ժամ մնացել է պառկած, հետո հեռացել:
«Գնացել էի՝ իմ աջակցությունը հայտնելու գյումրեցիներին ու Ավետիսյանների հարազատներին»,- ասաց Գասպարին:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իշխանությանը հաջողվե՞ց լռեցնել գյումրեցիներին՝ ոստիկանական բաժիններ կանչելով ակտիվ քաղաքացիներին, Վարդգես Գասպարին ասաց. « Իհարկե, լռեցրին: Իշխանությունը՝ մի ամբողջ պետություն աշխատում է ընդդեմ ազատ քաղաքացու»:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանին փոխանցելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօրտեղի չունեցավ: Ըստ պարոն Գասպարիի, այդ ակցիային իրենից բացի երկու քաղաքացի էր ընդամենը եկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ