Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի բնակչուհուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

Փետրվար 27,2015 20:12

Երևանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է   ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի  Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ։

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և նույն օրը Շախբազյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ ՀՀ քաղաքացի Հ.Ներսիսյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարի 19-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով, որ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728