Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանից ու Մարտուն Գրիգորյանից բացի մյուսներն անտեսեցին Սամվել Բալասանյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 27,2015 20:05

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի երկրորդ քաղաքի կարգավիճակի փոփոխության շուրջ քննարկում էր կազմակերպել՝ դեռ մեկ ամիս առաջ հրավիրելով Ազգային ժողովի մի շարք պատգամավորների, մեծամասամբ նրանց, ովքեր ծագումով շիրակցի են: Նրանց ցանկում էին Հեղինե Բիշարյանը, Մկրտիչ Մինասյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արման Սահակյանը (նա Շիրակի մարզից ընտրված պատգամավոր է), Նաիրա Կարապետյանը,Մուշեղ Պետոյանը, Հովhաննես Մարգարյանը, Սամվել Ֆարմանյանը, Հրանտ Բագրատյանը( վերջինիս հրավիրել էին որպես հարգված տնտեսագետի), Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Սամվել Նիկոյանը: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն այդ ժամին մասնակցում էր Գյումրու մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստին:

PrevPhoto
NextPhoto

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս ինստիտուտի նիստին էր մասնակցում, քանի որ նա կառավարման խորհրդի նախագահն է: Սակայն նրա փոխարեն Գյումրու քաղաքապետարան էր եկել փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, որը և փայլուն ձևով ներկայացրեց Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությունը: Ինչևէ,պատգամավորներից Սամվել Բալասանյանի առաջարկը լսելու էին եկել Սամվել Ֆարմանյանը, Մարտուն Գրիգորյան և Մուշեղ Պետոյանը: Մյուսների համար նախատեսված աթոռները մնացին դատարկ, անուն-ազգանուններն էլ՝ սեղանի վրա: Հրանտ Բագրատյանն էլ զանգահարել, Սամվել Բալասանյանից ներողություն էր խնդրել, որ այսօր չի կարող գալ, սակայն պայմանավորվել էր այս հարցով անպայման հանդիպել ու խոսել:

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նախապես խնդրեց, որ իր գործընկերների բացակայությունը չընկալվի որպես Գյումրիի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորում, սիրո պակաս: Խոստանալով օգնել Գյումրու քաղաքապետին՝ պատգամավորը մերթընդմերթ շեշտում էր, որ առողջացել է Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը: «Հերթապահ խոսքեր կարող են հնչել, բայց եկեք համաձայնեք տարիներ շարունակ էն իմիջը, որը Գյումրիի շուրջ պտտվում էր, դա սազական չէր Գյումրիին: Դրանից էր պետք ձերբազատվել և դրա հետ ասոցացվող բոլոր երևույթներից, և էստեղ կամային մեծ սկզբունքայնություն է պետք դրսևորել: Բոլորս անցնելու, գնալու ենք, բայց պատիվը, հեղինակությունը, իմիջը մնալու է: Մենք մեր մասով ինչով հնարավոր է, կօգնենք, պարոն քաղաքապետ»,- խոստացավ պատգամավորը:

Նույնը խոստացավ նաև գյումրեցի Մարտուն Գրիգորյանը: Վերջինս հայտարարեց, որ գյումրեցիների համբերության բաժակը այլևս լցվել է:

Իսկ թե Գյումրիի համար երկրի իշխանություններից ի՞նչ արտոնություններ է պահանջում Սամվել Բալասանյանը, ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս.Դ says:

    Շատ հետքրքիր է, թե էդ “երեխա” պատգամավորները որ եկել են բալասանյանի աղեողորմ կանչով , ինչ պտի անեն որ,բացի խոսքեր, խոսքեր շռայլելուց,մինչև հիմի ինչ են արել, որ հիմա անեն, ասա այ բալասանյան էդքան փող ունես ուտելու, ինչի քիչ է, կամ դու ինչ ես արել քաղաքում, որ մի հատ էլ փող ես ուզում ? համ էլ երբ որ դու Ազգային Ժողովում էիր, չես ասում դու՝4-րդ մարդ էին երկրի, ինչ մի գործ, գոնե մի գործ արեցիր Գյումրու ու գյումրեցու համար, որ հիմա էլ պատգամավոր ես կանչում, էն էլ ում մարտունին, որ արդեն իրան քաղաքապետ է հռչակել, կամ ֆարմանյան սամվելին, որի տունը Երևանում բալասանյանն է սարքում, կամ պետոյանին, որը ինքն իրանից բան չի հասկանում, մի խոքով, բալասանյանի շոուն չստացվեց, վատ պարողին գիտեք ինչ է խանգարում, երևի իրան էլ էդ էր խանգարել՝ ԲՀԿ-ական լինելը

  2. Armen says:

    ՕԵԿ-Ից փախած ՀՀԿ դարձած Սամվել Ֆարմանյանին ուզում եմ հարցնել, դու ինչ ես արել Գյումրու անօթևանների համար կամ էդ նույն բալասանյանը?: ինչու չես հիշում, որ Գյումրու նորակռույց շենքերի վրայի քարերը բոլտ ու գայկով են ամրացված, դուխ արա արի տես էդ շենքերը,չես հիշում , որ զուգարաններում կաֆելի փոխարեն լինոին էիք գցել?հիմա էլ վիզ ես դրել քրոջդ Մանկավարժականի ռեկտոր դարձնել? դե հա, եթե դու հաջողացրել ես Սպանդարյան գյուղից քաղաք գալ ու դեպուտատ դառնալ, ինքը ինչի պտի չդառնա ռեկտոր, շատ տրամաբանական է , լավ կանեիր չխոսեիր,դու հիշում ես?, որ մարդիկ 27 տարի դոմիկներում են ապրում? 27 տարվա մեջ գյումրեցու համար մտահոգվել ես?, խոսել, տեսել, իմացել ես?, թե էդ մարդիկ ոնց են ապրում կռիսների հետ, ինչ են դաշտերից հավաքում ու ուտում, վառարանում վառում են այն , ինչը դու հեշտությամբ զիբիլի մեջ ես թափում, մտահոգվել ես?, որ գյումրեցու երեխեքը կիսասոված են ապրում և ուշաթափվում են փողոցներում,իսկ քո գովացած քաղաքապետը 5.000 դրամ օգնություն էլ չի տալիս էդ ընտանիքներին,Գյումրու երեխեքը իրանց հերերի երեսները տարիներ շարունակ չեն տեսել և չեն տեսնում,որովհետև քեզի պեսները իրանց հորերին ղրկել են խոպան, որոտև դուք չեք թողնում ստեղ շնչեն, փող աշխատին,տաքսի քշեն, ընտանիք պահեն, հմի ինչ ես եկել ձև ես թափում? դու որ գյուղից ես? գնա էնտեղ ծռմռվի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728