Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը բացահայտվա՞ծ է. կասկածելի հանգամանքներ

Փետրվար 27,2015 19:59

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկություններ ունի այն  մասին, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործը, որում կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, բացահայտվել է: Այս առիթով պարոն Բարսեղյանը հայտարարել էր. «Շատ մասնագետներ ասում են, թե սա երկու-երեք շաբաթվա բացահայտվելիք գործ է: Կամ էլ իրոք, բացահայտել են և տեսել, թե ինչ հրեշավոր հանցագործություն է, վախենում են տրամադրել ազգաբնակչությանն այդ տեղեկատվությունը: Մտածում են՝ ինչպես այն մատուցել ու ներկայացնել: Եթե կենցաղային բնույթի հանցագործություն լիներ, ապա վաղուց արդեն բացահայտված կլիներ, և հանրությունն էլ տեղյակ կլիներ»:

Aravot.am-ը փաստաբան Արա Զաքարյանից հետաքրքրվեց` ի՞նքն ինչ տեղեկություններ ունի այս մասին և ի՞նչ է հուշում իր փորձառությունը՝ հնարավո՞ր է գործը բացահայտվել է, մանավանդ, որ Պերմյակովի խոստովանությունը կար, շատ այլ ապացույցներ ևս: Պարոն Զաքարյանը պատասխանեց. «Եթե Պերմյակովի ասածները հիմք ընդունենք ու համարենք, որ այնպես է հանցագործությունը տեղի ունեցել, ինչպես ինքն է ներկայացնում, ապա այդ տեղեկությունները կարող եմ ասել արժանահավատ չեն»:

Հետաքրքրվեցինք՝ մինչև այս պահը կատարված գործողությունները բավարար համարու՞մ է, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Պետք է կատարել համապատասխան գործողություններ, փորձաքննություններ, որ դրա պատասխանը հնարավոր լինի տալ: Այս պահի դրությամբ անգամ տուժող  կամ պաշտպանական կողմը չի կարող  դրա մասին ասել, քանի որ քննչական մարմիներն են տիրապետում այդ տեղեկատվությանը: Բայց խիստ բացասական է այն հանգամանքը, որ գործը մինչև հիմա չեն քննում ՀՀ քննչական մարմիները, այդ դեպքում ավելի արդյունավետ կլիներ թե’ գործի բացահայտումը, թե’ հասարակության վստահության ապահովումը: Քննության օբյեկտիվության վերաբերյալ կասածի տեղիք է տալիս այն, որ մինչև հիմա օրենքի ժխտմամբ գործը քննում են ՌԴ քննչական մարմինները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728