Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առաջին խոչընդոտը «Հայկական երկաթուղու կոնցեսիոներն է»

Փետրվար 27,2015 19:48

«Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն այսօր խոչընդոտում է նախեւառաջ հայկական երկաթուղու կոնցեսիոները»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը մեկնաբանելով կառավարության` Հարավային երկաթուղու վերաբերյալ երեկվա որոշումը: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում վարչապետին հայտնել էր, որ երկու ամսով հետաձգվում է Հայաստանի Հարավային երկաթուղու (Իրան-Հայաստան երկաթուղի) կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները: Գագիկ Բեգլարյանը երկաթուղու կառուցման հետաձգումը պայմանավորել էր կոնցեսիոների կողմից որոշ հարցերի շուրջ բացասական դիրքորոշում ունենալով:

Մեր այն հարցին, թե որոշ քաղաքական գործիչներ համոզմունք են հայտնում, որ Իրան-Հայաստան երկաթուղին երբեք էլ չի կառուցվելու եւ որ իրականում երկաթգծի կառուցումը «միֆ» է, Աշոտ Եղիազարյանը վստահեցրեց, որ այն ոչ ձեռնտու նախագիծ է հենց «Հարավկովկասյան երկաթուղիների» համար, որը հայկական երկաթուղու շահագործողն է. «Այն ոչ միայն ֆինանսապես ոչ շահութաբեր նախագիծ է, այլեւ հսկայական ներդրումներ է պահանջում, որի փոխհատուցումը երկար տարիներ է պահանջում, բացի այդ,  ռուսական այսօրվա կոնցեսիոները մրցունակ չէ եւ նա ի վիճակի չէ մրցունակ երկաթուղային ծառայություններ մատուցել»:

Ըստ նրա, այս պայմաններում չի կարող նոր կոնցեսիոներ ի հայտ գալ, քանի որ երկաթուղային տրանսպորտը, էներգետիկան աշխարհատնտեսական շատ կարեւոր ենթակառուցվածքներ են, որով Ռուսաստանը կարողանում է կախվածության մեջ պահել հետխորհրդային երկրները:

Տնտեսագետի համոզմամբ` ճանապարհ դեպի Իրան միանշանակ ձեռնտու չէ Ռուսաստանին աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, որովհետեւ Հայաստանն ունենալով այլընտրանքային ճանապարհներ, կնշանակի կախվածության թուլացում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728