Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարքային քաղաքացին իր պայքարը չպետք է զիջի»

Փետրվար 27,2015 18:59

«Չկա ո՛չ երեքի, ո՛չ յոթի, ո՛չ տասի, ո՛չ հարյուր տասի ձեւաչափ, բայց աշխատում ենք օր ու գիշեր, որ հայ ժողովուրդն ունենա հույսի հանգրվան»,- փետրվարի 27-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ասուլիս-հավաքի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այն մարդը, որը ցանկանում է Հայաստանում իրավունքի գերակայություն կարող է միացյալ հրապարակի եւ միասնական օրակարգի մաս կազմել. «Մենք որեւէ մեկի առջեւ ոչ մի նախապայման չենք դնում, կարծում եմ՝ այս տարիների ընթացքում մի բան սովորել ենք՝ հայ ժողովուրդը՝ շարքային քաղաքացին, ուզում է միասնական պայքար: Մենք հեռացել ենք փետրվարի 20-ին, մենք մեզ ճիշտ չենք պահել, բայց շարքային քաղաքացին իր պայքարը չպետք է զիջի, ինքը պետք է ներկա լինի եւ պահանջի ե՛ւ հարթակից, ե՛ւ հրապարակից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի հայտարարեց, որ հաջորդ ուրբաթ՝ մարտի 6-ին, տեղի ունենալու եւս մեկ հավաք: Նա հույս հայտնեց, որ այդ օրը կլինի միացյալ հրապարակ. «Չեմ ասի հիմա կամ երբեք, պարզապես ասում եմ հիմա»:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ միասնական հրապարակ մինչև այժմ չի ձեւավորվում, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Կարծում եմ՝ շուտով միասնականություն կլինի, եւ դա մեր ձեռքում է: Ես պատրաստի դեղատոմս չունեմ, ես չեմ եկել բանաձեւով, ես պարզապես կասեմ հետեւյալը՝ եթե ուզում եք փոփոխություն (հայ ժողովրդի 85 տոկոսն ուզում է փոփոխություն, եթե ոչ՝ 90-ը), ապա մենք միասին պետք է կանգնեն քաղաքական, քաղաքացիական ուժերը, որոնք ուզում են ազատ, անկախ ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728