Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանությունն ավարտվել է սպանության փորձով

Փետրվար 27,2015 18:50

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում հատուկ ծառայություն իրականացնող անձ Արմեն Վ.-ն իր կնոջ աշխատանքային հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով ընկերների հետ միասին վիճաբանել է քաղաքացիներ Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի և դեպքի վայր ժամանած այլ քաղաքացիների հետ:

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի մասնակիցները ոտքերով և ձեռքերով, քարերով ու դանակով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Վիճաբանության մասնակից Բագրատ Թ.-ն ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գիտակցելով իր գործողություններով տվյալ վայրի անցորդների կյանքը և առողջությունը իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Արմեն Է.-ի և Ռուդոլֆ Ս.-ի ուղղությամբ, ովքեր հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել նրանց կյանքը, այսինքն՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Բագրատ Թ.-ի կամքից անկախ հանգամանքներով:

Բագրատ Թ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728