Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Բակո Սահակյանի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնել և հանրությանն արդյունքների մասին տեղեկացնել: