ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Ա.Աֆյանին։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ա.Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ըստ “Ազատություն” ռադիկայանի, “Վերջինս ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող է …” Հետաքրիր է, արդյոք նա (պատահական?) ինչ որ բան է իմացել ռուսական ռազմաբազայի զինծառայող(ներ?)ի գործի հետ կապված, որ մեղարդվում է Գումրու սպանդի մեջ: Եվ արդյոք, գլուխը կերել են, որ հետ թաքցնեն?