Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «ԵՄ դեսպանները մտահոգված են Հայաստանի կացությամբ»

Փետրվար 27,2015 18:30

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 27-ին Ազատության հրապարակում ասուլիս-հավաքի ընթացքում ներկայացրեց իր եւ ԵՄ դեսպանների հանդիպման մանրամասները:

«Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները ներքին, ժողովրդական, սահմանադրական, ապա եւ արտաքին հարաբերությունների եւ պահանջների վերաբերյալ: Եղել է բաց, անկեղծ, առանց որեւէ մի պատնեշի զրույց: Մենք ներկայացրել ենք հայ ժողովրդի պահանջն ինչպես որ կա՝ ունենալ ժողովրդին պատկանող իշխանություն, որը չկա այսօր, ունենալ Եվրոպա, որը հարգում է մեր ժողովրդին եւ իր շահը, եւ առաջին հերթին ունենալ Հայաստան, որը հարգում է իր շարքային քաղաքացուն»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ դեսպանները ավելի շատ հանդես եկան հարցերով, քան ելույթներով: Նրա կարծիքով՝ դեսպանների հարցերից ակնհայտ էր, որ նրանք մտահոգված են Հայաստանի կացությամբ եւ կարող են հասկանալ, թե ինչու է այս արտակարգ իրավիճակում շարքային քաղաքացին պահանջում արտահերթ լուծում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Հայաստանում ԵՄ դեսպաններից ամենամեծը ինք է, Րաֆֆի Հովհաննիսյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728