«2007 թվականին, երբ «Ժառանգությունը» առաջին անգամ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց եւ ընդգրկվեց Ազգային ժողովում որպես խմբակցություն, դրանից հետո մենք անմնացորդ նվիրվել ենք պայքարին»,- փետրվարի 27-ին Ազատություն հրապարակում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության ասուլիս-հավաքի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ 2008 թվականին, երբ «Ժառանգություն» կուսակցությունը չուներ իր թեկնածուն սատար է կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ժողովրդական շարժմանը. «Դրանից հետո բոլոր գործընթացներում մենք եղել ենք ե՛ւ էպիկենտրոնում, ե՛ւ հարվածների տակ, ե՛ւ սպասարկել ենք մեր ազգային շահն ու ժողովրդական շարժումը: Վերջին իրադարձությունների ժամանակ՝ շուրջ մեկ տարի, նորից «Ժառանգությունը» փորձում էր սպասարկել ժողովրդական շարժման ձեւավորումը եւ առաջընթացը: Մենք այս հրապարակում եղել ենք թե՛ պարոն Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ 2011 թվականին, թե՛ դրանից հետո: 2011 թվականի հացադուլի ժամանակ, երբ այս հրապարակը փակ էր բոլորիս համար, շրջափակված էր, պարոն Հովհաննիսյանը մտավ այս հրապարակ, եւ ըստ էության, ինքը բացեց այս հրապարակի դռները: Մարտի 1-ին այստեղ տեղի ունեցավ հանրահավաք, բայց հանրությունը պահանջում էր միացում, այդ միացման ներքո հարթակում կանգնածները չէին միանում ժողովրդի պահանջում: Մարտի 20-ը նորից ապացուցեց, որ հարթակում կանգնածները ժողովրդի պահանջին չեն միացել»:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կարծում է 2015 թվականին Ազատության հրապարակը պետք է ականատես լինի ժողովրդի պահանջի իրացմանը. «Այս հրապարակը պետք է տեսնի, որ հարթակին կանգնածները ենթարկվում են ժողովրդի պահանջին, ժողովրդի պահանջը մեկն է՝ հաստատել օրինական կարգեր մեր հայրենիքում, մեր պետության մեջ, որը մինչ այս պահը այս 25 տարիների ընթացքում մենք չենք տեսել»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ