Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը գործողություններ է ձեռնարկում Պերմյակովին չփոխանցելո՞ւ

Փետրվար 27,2015 17:56

Ռուսական լրատվամիջոցները այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նորություն են հրապարակել: Ինչպես տեղեկացնում են Rosbalt-ը եւ «Զաբմեդիա»-ն

Չիտայում ` Պերմյակովի ծննդավայրում, ավելի քան 50 զինվորական և պաշտոնյա, որոնք թույլ են տվել Գյումրիում 7 հոգու սպանած Վալերի Պերմյակովին ծառայել ռուսական բանակում, պատասխանատվության կենթարկվեն:

Չիտայում արդեն քրեական գործ է հարուցվել 321-րդ հոսպիտալի բժիշկների նկատմամբ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ չեն հայտնաբերել հոգեկան շեղումներ:  Ռուսական կողմը պնդում է, որ Պերմյակովն ունեցել է հոգեկան խանգարումներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը ռուսական լրատվամիջոցների այս հրապարակումներում հայկական կողմին ուղղված ակնարկ է տեսնում:

«Նշանակում է, որ սա գործողություն  է Պերմյակովին հայկական կողմին չփոխանցելու, իբր թե ռուսական կողմն էլ է գործը քննում, Ռուսաստանում էլ են այդ գործով մեղադրյալներ հանդես գալիս, ինչի համար պետք է ռուսական կողմը գործը քննի, այսինքն` Պերմյակովին չփոխանցելու արդարացումն է:  Ռուսական շատ լրատվամիջոցներ  բացահայտ ու հանգիստ խղճով ստում են ու նույնիսկ, երբ այդ սուտը ջրի երես է դուրս գալիս, չեն բարեհաճում հերքել կամ ներողություն խնդրել, այդպիսի բազմաթիվ դեպքեր կան: Երկրորդ անգամն է` նման տեղեկատվություն է տարածվում, նախորդ անգամ Չիտայի զինկոմիսարի  վրա էին իբր  գործ հարուցել, բայց զինկոմը շարունակում է կառավարական պարտավորությունները կատարել: Այս անգամ` բժիշկների վրա, հակված չեմ վստահել ռուսական լրատվամիջոցներին, փորձում եմ տեսնել, թե ռուսական կողմը հերթական ինչ խորամանկության է փորձում դիմել»,- Aravot.am-ին ասաց Դանիել Իոաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728