Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, որը ձերբակալվել էր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով՝ հայտնվել է դատարանում:
Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Աքյուրեքը հինգշաբթի օրը ձերբակալվել էր աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: Ձերբակալելու հրամանը տվել էր Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակը:
Աքյուրեքը ուղարկվել է Ստամբուլի Չագլայան դատարան հարցաքննվելու համար այն բանից հետո, երբ նրա պաշտպանը հրաժարվել էր Անկարայի ոստիկանական բաժանմունքում հարցերի պատասխանել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ