Լրահոս
Օրվա լրահոսը

«Կստեղծվի 2-րդ հարկային մարմինը» (Տեսանյութ)

Փետրվար 27,2015 17:09

«Կառավարության «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով 50 միլիարդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20 %-ից նվազեցվում է 2%-ի, հանգեցնելու է նրան, որ մեր երկրում այդ արտահանող ընկերությունը կդառնա 2-րդ հարկային մարմինը»,- Aravot.am-ի հարցին, ի պատասխան, թե արդյոք այս նախագիծը խոշորներին արտոնություն տալ է, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նրա մեկնաբանմամբ` Հայաստանի արտահանման ծավալը 2014 թվականին կազմել մոտ 750 միլիարդ դրամ, եթե սա վերածենք մինչեւ 50 միլիարդ դրամ արտահանող կազմակերպությունների, կստացվի մոտ 18 կազմակերպություն` հանած հանքարդյունաբերության ոլորտը: Նշենք, որ նախագիծը ներկայումս Ազգային ժողովում է եւ սրա շուրջ բուռն քննարկումներ են լինում:

Վիլեն Խաչատրյանը բացատրելով իր կանխատեսումն այս նախագծի վերաբերյալ, մանրամասնեց. «Տեղի կունենա հետեւյալը. կա 20% շեմ, որով փոքր ու միջին ձեռնարկությունն է արտահանում, այս ՓՄՁ-ն գնում է այդ 2%-ի շեմ ունեցող ընկերության մոտ եւ ասում` ես քեզ կտամ եւս 8%-ը, դու ինձ համար 2%-ով արտահանի, մնացած գումարը երկուսով կիսվում ենք: Եւ ի՞նչ է առաջանում` մի մարմին, որը արտահանում է բոլոր այդ արտահանող փոքրերի արտադրանքը, բոլորը գալիս են այս խոշորի մոտ` 2%-ով արտահանվելու համար, եւ խոշորը նրանց հետ մտնում է գործարքի մեջ,  սկսում է այդ գումարները հարկի տեսքով ինքը հավաքել: Սա փոքրերի համար, որոնց վրա պիտի նստեր 20%, այս խոշորի մոտ գնալով իր վրա կնստի 10%, ՓՄՁ-ի համար լավ է: Բայց ստացվում է մի մասնավոր կորդինացիա ապահովող կազմակերպություն, որը կարող է այդ ամբողջը կորդինացնել իր ձեռքում` որպես գրասենյակ այդ արտահանման գործընթացը կազմակերպելով: Այսինքն կլինի «մինի» հարկային այս երկրի մեջ, սա կարող է բացասական զարգացման տանի»: Տնտեսագետի խոսքերով` եթե կառավարությունն ուզում է արտոնություն տալ, ապա  բոլորին պիտի տա այդ  2%-ը: Նախագծի ընդունման դեպքում, ըստ Խաչատրյանի, 3-4 խոշորներ ընկերություններ կհայտնվեն, որոնք ամբողջ արտահանման գործընթացը կկազմակերպեն, բյուջեն մոտ 200 միլիոն դոլարի եւ նույնիսկ` ավելի, կորուստ է ունենալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728