Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5000 դրամի չափով տուրք՝ «տնեցիներին»՝ կենդանիներին

Փետրվար 27,2015 15:00

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիներն այս տարվա հունվարից շարունակում են ստանալ ծանուցագրեր այն մասին, որ իրենք պետք է տարեկան 5000 դրամի չափով տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար:

Կառավարության շենքի մոտ, «Առավոտի» տեղեկություններով, պարբերաբար բողոքի ակցիաներ կլինեն՝ ի պաշտպանություն կենդանիների, ընդդեմ նրանց տուրքի:
Ի դեպ, ծանուցագրեր ստանում են նաեւ մարդիկ, որոնք ընտանի կենդանի չեն պահում, չեն պահել, առհասարակ չեն տարբերում շունը կատվից, կատուն՝ վագրից, կամ առանձնատնային առյուծներից:

Ըստ այս ծանուցագրերի, վճարումների ժամկետը մինչեւ այս տարեվերջն է:
«Առավոտ» եկած քաղաքացին՝ Լիա Զարգարյանը, որն իր տանը շուն է պահում, մտադիր է դիմել իրենց վարչական շրջանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժին, առաջարկելով տարեկան սահմանված 5000 ՀՀ դրամը վճարել համապատասխան հաշվարկային հաշվին:

Իմ զրուցակիցը նաեւ ասաց, թե օրենքը ուժի մեջ է մտել դեռեւս 2011 թվականից, սակայն մինչ օրս նա որեւէ ծանուցագիր չի ստացել, նույն հարցով դիմել է նաեւ իր ընկերներին, որոնք նույնպես ընտանի կենդանիներ են պահում, նրանք նույնպես ծանուցագրեր չեն ստացել:

«Ուրեմն ինչ պատահեց: Ինչո՞ւ չորս տարի հետո հիշեցին մեր «տնեցիներին»,- հարցնում է մեր զրուցակիցը:

Նշենք, որ ընտանի կենդանիների համար հարկեր սահմանված են աշխարհի տարբեր երկրներում եւ այն պարտադիր է կատարման համար:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
27.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ճիշտ կլինի հարցումներ կատարել համապատասխան մարմինների և կենդանիներ պահողների հետ: Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728