Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում ծպտյալ նախախորհրդարանականներ կան

Փետրվար 27,2015 17:03

«Այդ դաշտը երբեք լրացված չի էլ եղել: Եթե համարում են, որ արհեստածին, վերահսկողության տակ գտնվող ընդդիմությունը լրացնում էր այդ բացը, ապա նման բան չէր էլ եղել»,-Aravot.am-ի հարցին տպավորություն կա, թե վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտը կարծես թե բաց է մնացել, Հիմնադիր խորհրդարանը չի՞ հավակնում լրացնել այդ բացը, այսպիսի կարծիք հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

Նա հավելեց, թե ժամանակին, երբ ձևավորվեց Նախախորհրդարանը, վերջնական նպատակը Հիմնադիր խորհրդարան ստեղծելն էր, որ առանց դաշտը բաց կամ փակ լինելու այն բարձրաձայնի այնպիսի հարցադրումների մասին, որոնք չէին տեղավորվում թե՛ այսօրվա իշխանության, թե՛այսպես կոչված ընդդիմադիրների տրամաբանության մեջ: Մեր հարցին` իշխանության վերահսկողության տակ ու արհեստածին լինելը ոչ իշխանական դաշտում գործող բոլո՞ր ուժերին է վերաբերում, ասենք ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», պարոն Սարուխանյան արձագանքեց. «Այդ եռյակը համարում եմ արհեստածին մի միավորում, որոնք պայքարում էին մի համակարգի դեմ, որի մասն են: Այնինչ լյուստրացիա է պետք, որ իշխանության ներքո եղած բոլոր պաշտոնյաները մաքրվեն, ու զրոյից երկիր կառուցենք»:

Պարոն Սարուխանյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանի` իշխանափոխության հայտարարությունը և դրան հաջորդող զարգացումները մեկ նպատակ ունեին` ուշադրություն շեղել Բերձորի սպանդից, ինչը նրանց չի հաջողվի:

Գագիկ Սարուխանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ներքաղաքական զարգացումների արդյունքում դեպի Հիմնադիր խորհրդարան տարբեր կուսակցություններից հոսք է սկսել ու բացեց որոշ փակագծեր. «Ցանկացած կուսակցությունում էլ կան անձինք, ովքեր համամիտ չեն իրենց կուսակցության ղեկավարի վարած քաղաքականության հետ: Օրինակ` դրա վառ ապացույցն էր Դաշնակցության որոշ անդամների դուրս գալը և Հիմնադիր խորհրդարանին միանալը: Տարբեր այլ կուսակցություններից էլ միացողներ կան, օրինակ` ԲՀԿ-ից: Ես ունեմ կոնկրետ երկու- երեք օրինակ, որոնց անունները չեմ ուզում տալ, որ ԲՀԿ-ից դժգոհ եկել են Հիմնադիր խորհրդարան»:

Հետաքրքրվեցինք` իսկ ՀԱԿ-ից ու ՀՀԿ-ի՞ց, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «ՀԱԿ-ից կարելի է ասել հոսք չկա, քանի որ քանակով ու կազմով նրանք այդքան էլ մեծ չեն, թեև չգիտեմ, թե իրենք ինչ տվյալներ են ներկայացնում, բայց ՀՀԿ-ում կան ծպտյալ նախախորհրդարանականներ` անկախականներ, անգամ ոստիկանական համակարգում»: Երբ խնդրեցինք կոնկրետ անուններ տալ, պարոն Սարուխանյանը խուսափեց ու պատճառաբանեց. «Ուղղակի այդ մարդկանց չվնասելու համար չենք հայտարարում նրանց անունները: Նշեմ, որ նրանք շատ ավելին են, քան ԲՀԿ-ից մեզ մոտ տեղափոխվածները: Նրանք այնպիսի մարդիկ են, որոնք ունեն պաշտոն, քաղծառայության համակարգում են, ՀՀԿ-ից են, բայց գաղափարապես մեզ հետ են. չենք ուզում նրանց վնասել, քանի որ ավելի լավ է նրանք իրենց այդ  անկախական մտածելակերպով մնան այդ պաշտոնին, քան անուններ տանք, հետո  մի քրեական գործ սարքեն նրանց վրա ու փոխարեն բերեն մի վերվարած ստրուկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վալեր says:

    «Բերձորի սպանդից»…

    Բերձորը սպանվե՞լ ա… այ քեզ բա՜ն… բա թաղումը ե՞րբ ա

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728