Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տանք ձեզ, որ պրծնենք, շնչել ենք ուզում…» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 27,2015 16:46

Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց՝ Վարդանանց հրապարակում այսօր բողոքի ցույցի դուրս եկած տաքսու վարորդները փորձում էին  փակել հրապարակը եւ  իրենց դժգոհությունն այս կերպ ներկայացնել իշխանությանը:

Նրանք դեմ են ելել  ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված  նոր պահանջներին:

tax-3 tax-2 Tax-1 tax-5 «Գյումրիում աշխատատեղ կա՞, որ  հետեւներիցս  եք ընկել, էդ ի՞նչ ենք աշխատում, որ 70 հազար դրամ տանք հաշվիչ առնենք, ամսական 8 դրամ ձեզ մուծենք, ինչի՞ համար…Նրա համար, որ ես իմ անձնական մեքենան  եմ գործի   դնո՞ւմ,  ծախսերի տա՞կ   ընկնեմ, հիմա էլ բերեմ փողը քեզ տա՞մ… Սաղ քաղաքը փախած են, քաղաք մարդ չի  մնացել, էդ ի՞նչ ենք աշխատում, որ օրվա հացի փողն ես խլում, մենք էլ թողնենք, գնա՞նք, դա՞ է ուզածներդ»: Նրանցից մեկն էլ, ցույց տալով իր հագի հին վերարկուն, ասաց.«Ի՞նչ մուծեմ, սա՞ հանեմ տամ, որ պրծնեմ…Գյումրիից ի՞նչ  ենք  ուզում տանենք, մարդ չի մնացել, ո՞ւմ տանք, ի՞նչ տանք ձեզ , որ պրծնենք, շնչել ենք ուզում, վերջը  սա վերջ ունի՞: Ի՞նչ են տվել երկու ախպորով չեն առնում, էս հայաթափության ու սովամահության ծրագիրն են սկսել, հա՞»: Մեկ այլ տաքսու վարորդ էլ  նետեց.«Տո այ քուրս, որ Սերժին հանեցին, ինքը էլի լսի պես գործ կունենա,  կգնա Բաքվի վարչապետ կնստի, մենք ի՞նչ անեք, ինչո՞ վ ապրենք»:

Մանրամասները տեսանյութում:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728