Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյանը մասնակցել է Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին

Փետրվար 27,2015 16:27

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը փետրվարի 22-25-ը մասնակցել է Լոնդոնում կայացած Իրավական հարցերով համաշխարհային գագաթաժողովին:

Միջոցառումը նախաձեռնել էր Արդարադատության պետքարտուղար և Լորդերի պալատի նախագահ Քրիս Գրեյլինգը: Այն նշանավորվել է Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակով:

Համաշխարհային գագաթաժողովին մասնակցել են աշխարհի մի շարք երկրներից ժամանած  պատվիրակություններ` կառավարությունների ղեկավարներ, արդարադատության նախարարությունների, գլխավոր դատախազությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դատավորներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են օրենքի գերակայության ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում իրավաբանական ծառայությունների արդիականացման, փողերի լվացման, ներդրումների իրավական ապահովման հետ կապված հարցեր:

Գագաթաժողովի շրջանակում փետրվարի 24-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Սիմոն Հուջեսի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, հնարավոր համագործակցության, հակակոռուպցիոն քաղաքականության, պրոբացիոն ոլորտում կատարվելիք բարեփոխումների, արդարադատության համակարգում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման, փողերի լվացման վերաբերյալ խնդիրներ: Կողմերն անդրադարձել են նաև խտրականության վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների, դատական իշխանության արդյունավետության բարելավման, դատավորների անկախության ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցերին:

Իրավական հարցերով գագաթնաժողովի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալը երկկողմ և բազմակողմ այլ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների արդարադատության նախարարների, գլխավոր դատախազների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են արդարադատության մատչելիության, օրենքի գերակայության և կայուն զարգացման, օրենսդրական հզորացման նպատակների վերաբերյալ հարցեր:

Արդարադատության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Լոնդոն կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել նաև թագուհի Եղիսաբեթ 2-րդի և Էդինբուրգի դուքսի կազմակերպած ընդունելությանը, որը նույնպես նվիրված է եղել Ազատությունների մեծ խարտիայի կնքման 800-ամյակին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728