Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի Կիեւի «Դինամոյի» եւ ֆրանսիական «Գենգամի» միջեւ Ուկրաինայում կայացած հանդիպումից հետո, որում դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով, հյուրընկալվող ակումբի նախագահ Բերտրան Դեսպլան հայտարարել է, թե խաղն ընթացել է «աղետային» պայմաններում, իսկ կիեւցիների երկրպագուներն իրենց պահել են կատաղած շների պես: «Ես ստադիոնը տեսա պատերազմական վիճակում: Այն լցված էր կատաղած շներով, որոնք ցանկանում էին կռվել», – Դեսպլայի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Հանդիպման 80-րդ րոպեին ֆուտբոլասերները ներխուժել են խաղադաշտ եզրագծող վազքուղիներ ու սլացել ֆրանսիացի երկրպագուների տրիբունայի ուղղությամբ, ինչի համար գլխավոր մրցավար, շվեդ Մարտին Ստրեմբերգսսոնը հարկադրված է եղել հանդիպումը 10 րոպեով ընդմիջել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` reuters-ի