Հնդկաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում սկսելու է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու նպատակով բանակցությունների գործընթաց: Այս մասին, ըստ Rt.com-ի, ասել է, Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ռաջիեւ Կհերը:
Փոխնախարարը նաեւ հավելել է, որ ռուս-հնդկական խումբը, որը ձեւավորվել է 2014 թվականի նոյեմբերին, առաջարկներ կներկայացնի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բանակցությունները գործընթացը կսկսվի դրանից անմիջապես հետո:
Քանի որ Արեւմուտքի զարգացած երկրների մեծ մասը տառապում է տնտեսական անկումից, զարգացող աշխարհը ջանքեր է գործադրում տնտեսությունները իրար մոտեցնելու նպատակով: Նշվում է նաեւ, որ վերջերս Չինաստանն էլ էր ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն հայտնել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ