Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Փետրվար 27,2015 16:04

Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի  հերթական նիստը:

Օրակարգի համաձայն` համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը ներկայացրեց հաշվետվություն սփյուռքի կրթօջախներին  2014 թ. ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման  ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ:

Զեկուցողը նշեց, որ ծրագրի իրականացման համար տարվա սկզբին ուսումնասիրվել է Սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքեր, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, մանկական գրականություն, արտադասարանական օգտագործման, ուսումնաօժանդակ նյութեր, որոնցից էլ ձևավորվել է գրքերի ցանկը:  Համայնքների, կրթօջախների հետ աշխատանքի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 100 հայտ: Սփյուռքի համայնքներում գործող մեկօրյա և ամենօրյա դպրոցներին, խմբերին, խմբակներին, կրթամշակութային հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 41.000 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութ, որից 2500 կտորը՝ էլեկտրոնային (CD,DVD), մնացած 7.500-ը պահեստավորված է: Բացի դրանից` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Սփյուռքի նախարարությանն է փոխանցվել 2600 կտոր գիրք: Ստացված հայտերով պահանջարկը կազմել է շուրջ 130.000 կտոր գրականություն և ուսումնաօժանդակ նյութ, սակայն տրամադրված նյութերը կազմել են պահանջվածի շուրջ 1/3 մասը: Եվրոպա առաքվել է 5088, ԱՄՆ՝ 5650, Ռուսաստանի Դաշնություն՝ 14.779, Ուկրաինա՝ 3391, Վրաստան՝ 10.000, Աբխազիա՝ 2092 կտոր գրականություն:

Խոսվեց նաև համայնքների, կրթօջախների,  ուսուցիչների ու սաների կողմից ստացված տասնյակ շնորհակալական նամակների մասին՝ օտար ափերում հայ երեխային հայ պահելու գործում նախարարության աջակցության համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.  «Այս ծրագիրը նախարարության ամենաառաջնահերթ ծրագրերից է: Մեր կարևորագույն խնդիրն է սփյուռքի 900-ից ավելի հայկական դպրոցները դասագրքերով բավարարելը: Չպետք է լինի որևէ դպրոց, որի ներկայացրած հայտը անուշադրության մատնվի: Դեռևս պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը, բայց բոլոր հայտերը պետք է բավարարվեն»:

Ֆինանսատնտեսական  վարչության պետ Հ. Հովսեփյանը ներկայացրեց հաշվետվություն գերատեսչության 2014 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշեց կատարված աշխատանքների մասին և կարևորեց 2015թ. ծրագրերի անթերի իրականացման ընթացքը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728