«Ես գտնում եմ, որ մենք 2015 թ-ին այս իշխանություններից կազատվենք: Անընդհատ գնում է նույն խոսակցությունը, որ Գագիկ Ծառուկյանը պետք է հրաժարվի կուսակցությունից: Մարդը դեմ դիմաց կանգնած է մի բանակի, մի Սահմանադրության, որը երբ անհրաժեշտ է` խախտում են, երբ պետք է անարգում են, երբ էլ պետք է անմիջապես օգտագործում են: ՀՀ օրենքները, որպես օրենք գործում են միայն մի խումբ մարդկանց համար, իսկ մնացածների համար՝ որպես դագանակ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ո՞ւմ հետ է իշխանափոխության հույսեր կապում հարցին՝ Գուրգեն Եղիազարյանը իրեն հիշեցրեց. «Մեկը ես եմ՝ ձեր դիմաց նստած: Ընդդիմություն կա, ընդդիմությունը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում Ազատության հրապարակում, ընդդիմությունը չի մահացել: Ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվի քաղաքականությամբ, որովհետև 100.000-ավոր մարդիկ սպասում են նրա խոսքին: Միգուցե դեռ այդ խոսքը հնչի, ես հավատում եմ: ԲՀԿ-ն ոչ մի վատ քայլ չի արել, եթե մի վատ քայլ կատարվել է, կատարել է իշխանությունը` իր հարձակումներով, հանիրավի մարդուն վարկաբեկելով, այն մարդուն, որի հետ մի քանի օր առաջ գրկախառնվում էին »:
Իսկ Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը նա համարեց քայքայված ու ասաց, որ այդ քայքայված տնտեսության մեղավորը նախկին վարչապետն է. «Որը բարեհաջող գնաց օվկիանոսից այն կողմ և այսօր էլ հանդիպում է Կոնգրեսի տարբեր ներկայացուցիչների հետ, նույնիսկ հարցազրույց է տալիս՝ առանց ամաչելու»:
Հետո ասաց` զարմացած է ` աշխարհում Հայաստանը միակ երկիրն է, որի դիվանագետները դիվանագիտական պարտականությունները ավարտելուց հետո չեն վերադառնում Հայաստան, ապրում են այն երկրում, որտեղ մի ժամանակ դիվանագիտական ծառայություն են կատարել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ