Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարում Հայաստանից ռինգում մնացել են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նշված երկու բռնցքամարտիկները մտել են կիսաեզրափակիչ եւ իրենց համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Ընդորում, Սամվելը քառորդ եզրափակչում հաղթել է Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Էրիկ Ազատելյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀԲՖ մամուլի ծառայության