Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրամը եւս մեկ անգամ կարժեզրկվի». տնտեսագետ (Տեսանյութ) 

Փետրվար 27,2015 15:53

 Հայաստանի տնտեսության աճի դանդաղման պատճառները, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի վերլուծությամբ, պայմանավորված են աշխարհաքաղաքական եւ  միջազգային տնտեսության մի շարք գործոններով:

Այսօր «Նյութ» ակումբում տնտեսագետն  ասաց, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն էլ իր ազդեցությունն է թողնում մեր տարածաշրջանի վրա. «Վրաստանի տնտեսության զարգացման տեմպերի վրա է ազդում,  Ադրբեջանում էլ է նման երեւույթ տեղի ունենում: Տարածաշրջանում առկա են ռիսկեր, եւ կարելի է ասել, հայտնվել է վայրիվերումների մեջ: Աշխարհը սկսել են անհամաչափ տեմպերով զարգացնել, ԱՄՆ-ն մի ձգողականությամբ է բեւեռվել, սա ազդում է այլ տնտեսությունների զարգացման վրա: Եթե մի երկրին զրկում են դոլարից, եւ եթե խոշոր տնտեսություն է, նա սկսում է կլանել իր կողքի երկրների պահուստները, ինչը տեղի է ունենում Ռուսաստանում: Վրաստանից, Հայաստանից դոլարի արտահոսք է տեղի ունենում Ռուսաստան: Մեկ տարվա մեջ մենք 800 միլիոն դոլարի կորուստ ենք ունեցել կենտրոնական բանկի ռեզերվներում: Վրաստանում լարիի արժեզրկումը ցույց  տալիս, որ պահուստները նվազել են, եւ ստիպված են եղել լարին արժեզրկել, որպեսզի իրենց պահուստները չկորցնեն: Ադրբեջանական մանաթը 33.5%-ի շրջանակներում է արժեզրկվել. Ադրբեջանը 13-14 միլիարդ դոլարի պահուստ ունի` առանց նավթային պահուստի, սա նշանակում է, կապիտալի արտահոսք է տեղի ունենում»:

Կապիտալի արտահոսքից, ըստ տնտեսագետի, խուսափում են այն երկրները,  որոնք ունեն դրական առեւտրային հաշվեկշիռ` ավելի շատ արտահանում են, քան ներմուծում:

Մանրամասն` տեսանյութում

Պարոն Խաչատրյանը, համեմատելով տնտեսական ցուցանիշները, վստահեցնում է, որ  2014 թվականին ավելի լավ ենք ապրել, քան 2015-ին կապրենք: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարը համեմատելով նախորդ տարվա հունվարի հետ, Վիլեն Խաչատրյանն ասաց որ բոլոր ոլորտներում անկում է եղել, ընդհանուր`  տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 101.3 %. «Սա նշանակում է դանդաղում է ակտիվությունը, բայց հունվարը կարելի է հաշվել, որպես կես ամիս, ամսի 13-ից հետո են մարդիկ գործի գնացել, չէր էլ կարող ակտիվ լիներ:  Արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 93.7%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` 101.8%, շինարարությունը` 102.2%, առեւտրաշրջանառության կտրուկ անկում ենք ունեցել` 92.6%. սա նշանակում է գնողունակության լուրջ անկում, 20%-ով էլեկտրաէներգիայի արտադրությունն է նվազել: Եթե քիչ է արտադրվում, օգտագործվում, ուրեմն  քիչ արտադրանք է տրվել»:

Վիլեն Խաչատրյանը, անդրադառնալով բանկային խնդիրներին ու վարկերի մերժմանը, նկատեց, որ վարկային գործընթացը կոլապսային վիճակ է, եւ սովորաբար արտարժութային ճգնաժամին, հաջորդում է բանկայինը: Ուստի,  հիմա բանկերը մտել են մի այնպիսի ռեժիմի մեջ, ինչպես ասաց տնտեսագետը, որ վախենում են վարկ տրամադրել. «Տեսեք, մեր հարեւան երկրներում  20%-ից ավելի արժեզրկվել է ազգային արժույթը, մեր մոտ դեռ կայուն է, սա նշանակում է, որ  դրամը եւս մեկ անգամ կարժեզրկվի, եւ բանկերը դա կանխազգալով, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի միջամտությունը զգալով, բանկերն ունեն բացասական սպասումներ»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728