Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես գալիս են գրոսմայստերներ, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը (նկարում), որոնք երեք տուրից հետո կորցրել են ընդամենը կես միավոր եւ մրցաշարային աղյուսակում 250 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 21-րդ, 36-րդ եւ 42-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` replik.am-ի