Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները 

Փետրվար 27,2015 15:14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը:  ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին: Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել է ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերում կատարված փոփոխությունները. “Ասպիրանտուրայի համակարգում քննությունները` մինիմումները հանվել են, քանի որ ասպիրանտները, ըստ էության, նույն քննությունը երկու անգամ էին հանձնում` մեկ անգամ ընդունվելու, մեկ անգամ էլ ատենախոսության պաշտպանությունից առաջ:

Դա արվել է ասպիրանտի ուշադրությունն առավելապես գիտական աշխատանքին ուղղելու նպատակով: Նոր կարգով` ասպիրանտները ընդունելության քննություններ են հանձնելու` օտար լեզվից, ինֆորմատիկայից և մասնագիտական առարկայից: Իսկ արդեն ուսումնառության երեք տարիներին նրանք պարտավոր են հանձնել միայն մասնագիտական քննություն: Այս առումով դաշտը ասպիրանտների և հայցորդների համար հավասարեցվել է, քանի որ նախկինում հայցորդները փաստորեն մեկ անգամ էին հանձնում քննություն` մինիմումի տեսքով”,- տեղեկացրել է Լ. Արզումանյանը: Խստացվել են պահանջները գիտական աշխատանքների ղեկավարների նկատմամբ` նախկին կարգով թեկնածուական աշխատանքների գիտական ղեկավարներ կարող էին դառնալ գիտությունների դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեկնածուները: Նոր կարգով թեկնածուական ատենախոսություններ ղեկավարելու իրավունք կարող են ստանալ միայն գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող այն անձինք, ովքեր ունեն առնվազն 30 հրապարկված գիտական հոդված. “Դա արվել է գիտական ղեկավարների պատասխանատվությունը բարձրացնելու նկատառումով, որպեսզի գիտական ղեկավարներ դառնան գիտության մեջ առավել ակտիվ թեկնածուները”,- նշել է Լ. Արզումանյանը:

Փոփոխություն է կատարվել նաև թեկնածուական և դոկտորական գիտական աստիճանների շնորհման կարգում` գիտական հոդվածների պահանջների վերաբերյալ: Նոր կարգով՝ գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար հայցորդը պետք է ունենա կամ երեք գիտական հոդված` մեկն առանց համահեղինակների, ընդ որում՝ դրանցից մեկը պետք է հրապարակված լինի միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրում, կամ էլ 6 գիտական հոդված Հայաստանի գիտական ամսագրերում` երկուսն առանց համահեղինակների: Այս փոփոխությունները չեն վերաբերում նրանց, ում գիտական թեման հաստատվել է մինչև 2015-ի հունվարը, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի :

Իսկ դոկտորական աստիճանի համար, եթե նախկինում նախատեսվում էր 5 գիտական հոդվածի հրապարակում արտասահմանյան պարբերականներում` առանց մասնավորեցնելու, թե որ պարբերականների մասին է խոսքը, ապա այժմ պայմանը հետևյալն է՝ 5 գիտական հոդված դարձյալ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում:

Բանախոսը նաև տեղեկացրել է, որ միջազգային շտեմարաններում ընդգրկված է 4 հայկական ամսագիր` բժշկության, ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորողների. “Սակայն հայաստանյան 10 ամսագիր կարող են ընդգրկվել միջազգային գիտական շտեմարաններում”,- նշել է Լ. Արզումանյանը և հավելել, որ պահանջների հարցում բացառություն է արված հայագիտության ասպարեզի համար:
ԲՈՀ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են բեկանված ատենախոսությունների խնդրին: Լ. Արզումանյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ 2013 թվականից առ այսօր ԲՈՀ-ին ներկայացված 500 աշխատանքներից մոտ 128 աշխատանք ետ է ուղարկվել է կրկնական քննարկման, այդ թվում 2015թ առաջին երկու ամիսներին՝ 26 աշխատանք:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումը, ինչպես նաև ԲՈՀ -ի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունների մասին, շատ կարևոր, արդիական և շատ ողջյունելի են, քանի որ գիտության մակարդակը, դերն ու նշանակությունը Հայաստանում, ներկայումս, անհամեմատ ընկել է նախկինի հետ համեմատած: Թվարկած փոփոխությունները անհամենատ աննշան են համենատած այն փոփոխություններին, որոնք կատարվեցին անցյալ 80 -ական թվականներին ԽՍՀՄ-ի ԲՈՀ (БАК)-ում Կիրիլով-Ուգրյումովի ղեկավորությանբ, որին ես ականատես եմ եղել 1980 թ. պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը ԽՍՀՄ Ներքին գործերի Ակադեմիայում՝ նվիրված՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության Հանակարգային վերլուծությանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728