Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:
Դեսպան Սարգսյանը շնորհավորեց կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և ամենայն հաջողություն մաղթեց իր պատրականությունների իրականացման գործում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորեց հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:
Դեսպանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվեց ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:
ՀՀ ԱԳՆ