Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. Համանախագահ երկրները պետք է քննարկեն Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը. APA

Փետրվար 27,2015 15:00

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործում»,- այս մասին, ըստ Apa.az-ի հայտարարել է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը։ 

Նրա խոսքերով՝ Գերմանիան եւ Թուրքիան նույնպես հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ. «Սակայն այժմ չի քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում նրանց ընդգրկման հարցը։ Իսկ համանախագահ երկրներից մենք ակնկալում ենք, որպեսզի, հաշվի առնելով բանակցություններում Հայաստանի ապակառուցողական դիրքը, քննարկեն նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը»։

Անդրադառնալով երեկ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի դիվերսանտների գործով ավարտված դատավարությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն չունի որևէ իրավաբանական հիմք. «Այդ մարդիկ ձերբակալվել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները կոչ են արել ազատել գերիներին։ Մենք միանում ենք այդ կոչին»։

Նրա խոսքերով՝ անցած տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պայմանավորվածություն են ձեռքբերել գերիների եւ բանտարկյալների փոխանակման հարցի հետ կապված. «Սակայն Հայաստանը այս հարցում ապակառուցողական վերաբերմունք է ցույց տալիս։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարվել, եւ թաղվել են։ Պետք է ԴՆԹ թեստ անցկացնել։ Ադրբեջանում կան ընտանիքներ, որոնց անդամները տեղեկություններ են սպասում իրենց երեխաների, մտերիմ մարդկանց մասին»։

Հավելենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն 2015 թվականի մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես նշված է. «Ադրբեջանի տարածքների ռազմական օկուպացիայի, էթնիկական զտման շարունակությունը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակում է Ադրբեջանի Սահմանադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կոպիտ խախտում եւ այդ պատճառով այդ ընտրությունները չունեն իրավական հիմք»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728