Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից բերիական ոճի այս հարձակումները կարեկցանք են առաջացնում»

Փետրվար 27,2015 14:51

Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում պատասխանել է այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի զոհերի ծնողների մեղադրանքին՝ ուղղված իրեն եւ Ալեքսանդր Արզումանյանին:

Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը, եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:

Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով:

Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առջև:

Կարծում եմ՝ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարկ եմ համարում նաեւ ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետեւում թաքնվելու շարունակական եւ երկչոտ գործելակերպի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀԱԿ-ը (ԲՀԿ-ի պես) կե՛ղծ «ընդդիմություն» է. այս 2-ն էլ մեռած,բայց դեռ թաղված չեն:

  2. Գարեգին says:

    «Մարտ 1»-ի ամենաառաջին պատասխանատուն, պարզ է թէ՝ իշխանությունն է. յաջորդ պատասխանատուն՝ մահացու ցոյցերի կազմակերպիչներն են. նրանք, որոնք ժողովուրդը հրահրեցին մինչեւ ծայր, սակայն իրենք ապահով էին, երբ որ կրակ բացվեց (թէ որ լաւ եմ յիշում, Լեւոն Տեր-Պետրոսյան իր բնակարանում էր, այդ դժոխային պահերին…). սակայն մի բան ել ասեմ, թեկուզ մինչեւ գետին խոնարհելով՝ ջահել զոհերի պարագային (մահացած կամ վիրաւորված), որեւէ եւ նուազագոյն պատասխանատվություն չունե՞ն արդյոք նաեւ անոնց ծնողները, չափահաս ու տարեց բարեկամները…

  3. Առմեն says:

    Հերիք չի ժողովրդին իշխանությունով ու ընդիմությունով քաքի մեջ գցես? Նորմալ միտինգ կազմակերպեիք որ զոհեր չլիներ: Միտինգը սարքեցիք խանութների թալան կոպտորգ: Պաժառ տվեցիք ավտոբուսները քաղաքը Ձեր աթոռի համար: Հայ քաղաքացուն ու հայ զինվորին իրար դեմ հանեցիք: Բոլա հերիքա գնացեք աթոռակռիվ արեք առանց ժողովրդի: Ինդիմություն և իշխանություն ու իրար կերեք: Իչանով իշխանությունա մեղավոր մարտի 1-ի համար ենքանով էլ ընդիմությունը ընենց որ սրբի գլխարկ մի դրեք Ձեր գլխին չի սազում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728