Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2015թ. հունվար-փետրվարին Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով 

Փետրվար 27,2015 13:42

Բանկային  ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Նա նաև հայտնեց, որ  այս տարվա մարտին  բանկը նախատեսում է բացել երկու նոր մասնաճյուղ: Մասնաճյուղերից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում` Ա.Մանուկյանի փողոցում և տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է կտա բանկին ապահովելու  սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա:

“Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` Յունիբանկը սպասարկում է  մոտ 257 հազար  հաճախորդի: Այնպես որ,  արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի ևս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում”, – նշեց Մ.Հակոբյանը:

VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով Յունիբանկը Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը:  Unibank Privé  ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ`  կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

Յունիբանկը մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ:  Բանկը նախատեսում է ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին: Այդ նպատակով բանկը կհամագործակցի ռուսաստանյան հանրահայտ “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ: Այս տարվա ներդրումների մոտավոր ծավալը կկազմի 300 մլն դրամ:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728