Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի  գործընկերը պայքարող քաղաքացին է. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 27,2015 13:38

«ՉԻ»-ի զրուցակիցն է  Հայ Ազգաիյն Կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանը

– Ակտիվ շրջանառության մեջ է մտել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու գաղափարը, որին կողմ են արտահայտվում ոչ միայն որոշ ընդդիմադիր, այլեւ իշխանական գործիչներ։ Ի՞նչ է հետապնդում «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու նրանց ձգտումը։

– Հայաստանը զարմանահրաշ երկիր է։ Մի ժամանակ իշխանությունը շահագրգռված էր, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն» ունենալու գաղափարով, ապա՝ ընդդիմության ընդդիմություն ձեւավորելու, իսկ այսօր՝ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» կառուցելու ջանքերով։ Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստում բոլորս ականատես եղանք, թե այս ուղղությամբ ինչ համագործակցություն էր ընթանում բացարձակ տարբեր ուժերի ներկայացուցիչների միջեւ։ Եթե ավելի պարզ բնութագրենք, դրա նպատակը մեկն է՝ իշխանությունն արդեն ինքը պետք է որոշի՝ ով է ընդդիմություն։ Իրենք մտածում են, թե հիմա հարմար պահն է ստեղծել իրենց համար առավել հարմարավետ ընդդիմություն։ Միգուցե իշխանություններն ատեստացիանե՞ր անցկացնեն եւ հատուկ վկայագրեր ու արտոնագրեր շնորհեն ու գուցե հատուկ կրծքանշաննե՞ր տան՝ քննությունն հաջողությամբ հանձնած «ինստիտուցիոնալ ընդդիմադիրներին»։ Այս ամենին կարելի է տալ մեկ գնահատական՝ պռոստիտուցիոնալ ընդդիմություն (իհարկե, այս բնութագրման հեղինակային իրավունքը ինձ չի պատկանում, բայց ավելի քան դիպուկ է բնորոշում ստեղծված իրավիճակը): Իշխանության նպատակը մի ընդդիմություն շինելն է, որը պետք է պատվերով, դոզավորված խոսի ե՛ւ իշխանության, ե՛ւ իրական ընդդիմության դեմ:

Զրուցեց Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728