Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում». «Իրատես գe facto»

Փետրվար 27,2015 13:36

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

– Ինչո՞վ էին հայերը խանգարում հրեաների պետություն ստեղծելուն։

– Իսպանիայից վտարվելուց հետո հաստատվելով Թուրքիայում՝ հրեաները համոզվեցին, որ թուրքերն իրենց մրցակից չեն, քրդերը սարերում հովվություն են անում ու բնավ մրցակից չեն, ոչ էլ ասորիները ու մյուս ազգերը, մրցակից են հայերն ու հույները։ Այն ասպարեզում, որտեղ հրեաները կարող էին հանդես գալ, հայերն էին ու հույները, նրանք տեղաբնակ են, իրենց հայրենիքն է, եկվոր չեն, իսկ հրեաները եկվոր են, վտարանդի։ Բնիկների ու եկվորների միջև խնդիրներ ծագեցին։ Հրեաներն այդ իրավիճակում իրենց կենտրոնը ստեղծեցին Սալոնիկում, որը 1914-ին անցավ հույների ձեռքը։ Հունաստանը 1821-ից ի վեր կար, բայց Սալոնիկը Օսմանյան կայսրությանն էր և այդտեղ 100000 հրեա էր ապրում (որից 20 հազարը, սաբետայիստ դոնմե հրեաներ) (1):

Նրանք կուռ համակարգ էին ստեղծել, և այդտեղից էր ղեկավարվում աշխարհի ներհրեական անցուդարձը՝ կրոնը, ուսուցումը, դպրոցները, ֆինանսները։ Հայերի նման որտեղ գնում են, հրեաները դպրոց են բացում, սինագոգ են կառուցում, 2000 տարի նրանք չեն ուծացվել, հուդայականությունը հրեաների համար ամեն ինչ է, և հուդայականության շնորհիվ կարողացել են հրեա մնալ՝ իրենց հավատն են պահպանել, լեզուն և ամենակարևորը՝ երազանքը։ Իրենք են առաջինը բոլոր ժողովուրդներից ասել՝ ամեն ինչ հասանելի է, աշխարհում ոչինչ անհասանելի չէ, դու պիտի երազանքներ ունենաս, և երազդ մի օր կիրագործվի, աշխատիր երազիդ իրականացման համար։ Սրանք պարապ խոսքեր չէին, նրանք իրենց երազանքն իրականացնելու համար համակարգ են ստեղծել։ Իսկ երազը վերադարձն էր Իսրայել։ Երկու հրեա իրարից բաժանվելիս, որտեղ էլ լինեն, ցտեսության փոխարեն ասել են՝ «Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում», ու այդպես 2000 տարի։ Եվ հանդիպեցին 1948-ին, պետություն հռչակելով։ Պաղեստինը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր, ուրեմն պիտի աշխատեին կայսրության ներսում։ Օսմանյան կայսրության յուրաքանչյուր սուլթան նաև խալիֆ է՝ իսլամական աշխարհի առաջնորդը։ Ֆեոդալական ժամանակահատվածում դա շատ էական է, եթե սուլթանը չի համաձայնում, ի՞նչ պիտի անեն, պիտի տապալեն սուլթանին և նրա փոխարեն բերեն մեկին, ով ընդառաջ կգնա իրենց ցանկությանը։ Սուլթան Աբդուլ Համիդի տապալումը սիոնիստական ծրագիր էր։ Սիոնիստական կոնգրեսում բանավեճի ընթացքում քննարկվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ու հույներն են ամեն ինչին տիրապետում, և հրեաները չեն կարողանում գործունեության դաշտ բացել իրենց համար։ Նրանք են պահում իրենց ձեռքին պետական համակարգը, ուրեմն խնդիր է դառնում նախ հեռացնել այդ խոչընդոտը։ Հրեաները որոշում են՝ քանի որ մենք իսլամ չենք, իսկ ապրում ենք խալիֆի երկրում, մեր նպատակներին հասնելու համար պիտի մեր իսլամ ընդունած ցեղակիցներին օգտագործենք։ Աշխարհում միակ ժողովուրդն են հրեաները, որ իրենց կամքով իսլամադավան են դարձել։ Եվ ահա հենց նրանց էլ մտցնում են խաղի մեջ՝ նպատակային։ Քայլ, որ հայերը երբեք չեն արել որևէ տեղ, հայերը միշտ իրենց ինքնությունը պահել են, երբեք չեն մտածել կրոնափոխ լինել որևէ նպատակի հասնելու համար։

1666 թ. Զմյուռնիայից վտարված հրեաներից մի հոգևորական Սաբետայ Ցվի անունով, ասում է, որ ինքը փրկիչն է, որին հրեաները սպասում են, որ գա իրենց փրկի։ Հրեաների ամբողջ պատմությունը սուրբ փրկչին սպասելու պատմությունն է։ Երբ ռաբբին ասում է, որ ինքն է փրկիչը ու արդեն եկել է, շատերն են նրան հավատում։ Զմյուռնիայում հրեաների մեծ համայնք կար, ու նրա շուրջն արդեն շարժում է ձևավորվում։ Հրեաները երկփեղկված ժողովուրդ են՝ սաֆարատներ և աշկենազիներ։ Գերմանիայում, Ֆրանսիայում և Արևելյան Եվրոպայում բնակվողները մեծավ մասամբ աշկենազիներն են, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում և Պաղեստինում ապրողները սաֆարատներ։ Ինչպես հրեաները Հիսուսից հռոմեացիներին բողոքեցին ու խաչել տվեցին, Ցվիից բողոքում են օսմանյան սուլթանին, ասում են՝ այս մարդը մեր ռաբբին չէ, շառլատան է, ասում է՝ ես եմ Նաթան մարգարեի հայտնածը, եկել եմ հրեաներին փրկելու, բոլորին Իսրայել պետք է տանեմ, կախիր սրան։ Սուլթանն ասում է՝ ձեր ռաբբին է՝ դուք եք ուզում, խնդիր չէ, ու Սաբետայ Ցվիին դատապարտում է մահվան։

Հրապարակման պատրաստեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728