Վահրամ Բաղդասարյանը չիջավ Լեւոն Զուրաբյանի մակարդակին
«Զավեշտալի է ընդհանուր առմամբ, կարող եմ չարձագանքել, բայց իրենց հիվանդության դեղատոմոսը մենք առաջարկել ենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած որակումներին :
Լեւոն Զուրաբյանը, հիշեցնենք, Գալուստ Սահակյանին մտքից եւ լեզվից կաղ անվանեց: «Երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ ձևով պատասխան տալ, իջնում են այդ դաշտ: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունը, մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի դիտարկմանը` Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ռեժիմը դուրս է եկել խուճապից և այժմ հանգստանում է ու հարցին`ինչպե՞ս է Բաղդասարյանը որակում ռեժիմի ներկայիս վիճակը, Վահրամ Բաղդասարյանը սրտնեղեց, թե լրագրողները Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին դարձրել են Լենին պապի, նրան են մեջբերում և խնդրում մեկնաբանել: Նա հորդորեց ճեպազրույցը չվերածել Լևոն Զուրաբյանի մեծարման երեկոյի:
Վահրամ Բաղդասարյանն ընդհանրապես համարում է, որ իշխանությունը «կայուն վիճակում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ