Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ապագան՝ ըստ իշխանությունների. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 27,2015 13:15

Ինչպե՞ս են իշխանությունները  պատկերացնում Հայաստանի ապագան, ասենք, առաջիկա 10-20 տարիների կտրվածքով։ «Դեպի ապահով Հայաստան»-ի կարգի դատարկաբանությունները մի կողմ թողնենք՝ դրանք ընդամենը գովազդային կարգախոսներ են, բայց ինչ-որ ռեալ ծրագիր կամ գոնե մոտավոր «ճանապարհային քարտեզ» իշխանությունները, համաձայնվեք, պարտավոր են ունենալ։

Ներքաղաքական կյանքում ամեն ինչ կարծես թե հստակ է։ Իշխանությունները ցանկանում են վերաձեւել քաղաքական դաշտը, ձեւավորել անշառ ընդդիմություն՝ «բոլոր կոմունալ հարմարություններով», փոխել Սահմանադրությունը եւ դրանով իսկ ՀՀԿ-ի համար անժամկետ բարեկեցիկ ապագա ապահովել եւ այլն։ Ծրագրի հիմքում էլ այն գաղափարն է, որ քանի դեռ քաղաքական լիդերները կորցնելու բան ունեն՝ երբեք ապստամբություն չեն բարձրացնի եւ վաբանկ չեն գնա։ Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Արկադի Վարդանյան անան-ագզանունով մեկը կար, փորձեց իշխանափոխություն իրականացնել՝ ունեցած-չունեցածը ձեռքից խլեցին, ինքն էլ հազիվ գլուխը պրծացրեց։ Նույնը տեղի ունեցավ մի երկու շաբաթ առաջ՝ կարելի է ասել, «օնլայն հեռարձակմամբ», բոլորի աչքի առաջ։ Այսինքն՝ իշխանությունները գիտակցաբար Հայաստանում ստեղծում են մի վիճակ, երբ իշխանափոխություն կարող են անել միայն նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն։ Իսկ ովքե՞ր կորցնելու ոչինչ չունեն։ Ճիշտ է, պրոլետարները։ Բայց Հայաստանում պրոլետարիատ չկա, չքավոր գյուղացիությունն էլ հազիվ թե փոցխ ու գերանդի առած՝ գա հասնի Բաղրամյան պողոտա։ Այնպես որ՝ այս առումով իշխանություններն ապագայի վերաբերյալ հստակ ծրագիր կարծես թե ունեն (կստացվի, թե ոչ՝ այլ հարց է):

Իսկ ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի ապագան սոցիալ-տնտեսական առումով։ Վերջին հաշվով՝ իրենք հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, իրենք գիտեն, որ «իշխանական վերնախավ» ասվածը առավելագույնը մի 100 ընտանիք է, որոնց պատկանում է ազգային հարստության կեսից ավելին, եւ իրենք շատ լավ գիտակցում են, որ տնտեսական այս համակարգի պայմաններում Հայաստանում առավելագույնը կարող է գոյատեւել մոտ մեկ միլիոն մարդ, այն էլ՝ պայմանով, որ դրսից անընդհատ փող ուղարկեն։ Սա, ի դեպ, պատահական թիվ չէ։ Տեսեք՝ այսօր Ռուսաստանում ապրում եւ աշխատում է Հայաստանի հետ մշտապես կապված մոտ մեկուկես միլիոն հայ, եւ այդ մեկուկես միլիոնը Հայաստանում «պահում է» ընդամենը մոտ կես միլիոն մարդու (պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ընտանիքների մոտ 20 տոկոսն է գոյատեւում դրսից ստացվող գումարներով):  Պարզ ասած՝ որպեսզի Հայաստանում մի հոգի նորմալ ապրի, պիտի դրսում երեք հոգի աշխատեն:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728