Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որքան էլ փորձել են ստեղծել արհեստական ընդդիմություն, հաջողությամբ չի պսակվել». «Իրատես de facto»

Փետրվար 27,2015 13:05

«98-ին   մի  խումբ մարդկանցով դուք  երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք։ Այդ վրեժխնդրությունն արդեն երևում է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Ի՞նչ է ակնարկում ԱԺ մեծամասնության ղեկավարը»,- հարցրի Լեւոն Զուրաբյանին, ով նախ ծիծաղեց, հետո էլ պատասխանեց.

– Դուք ուզում եք իրենց մառազմները փորձեմ հասկանալ ու բերել տրամաբանության շրջանա՞կ։ Ինչո՞ւ եք ուզում ուրիշների մառազմները մեկնաբանեմ։

– Փաստորեն, համարյա պետական դավաճանության մեջ է Ձեզ մեղադրում։

– Եթե այդքան լուրջ եք ընդունել այդ մառազմները, պետք է մառազմատիկներից իրենց ասածների բացատրությունը պահանջեք։

– ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, թե Դուք մի խմբակցություն չեք կարող ղեկավարել, էլ ո՜ւր մնաց մի ժողովուրդ։

– Այսինքն, ի՞նչը չենք կարող ղեկավարել։ Մեր խմբակցությունը շատ համախմբված մասնակցեց քննարկմանը (խոսքը ՀԱԿ-ի նախաձեռնած կառավարման ճգնաժամի նախագծի մասին է– Ռ. Խ.), բոլորը նույն նշանակետին էին խփում։ Ի՞նչն էր չղեկավարվող։ Դա կեղծիք է։

– Խոսքը խմբակցության ներսում մշտապես առկա տարաձայնությունների մասին է։ Անգամ ասվեց, որ յոթից հինգը հակասական ելույթներ են ունենում։

– Ոչ մի հակասություն չկար։ Թող մի օրինակ բերեն։ Ի՞նչ է, Լյուդմիլա Սարգսյանի ելույթը հակասո՞ւմ էր Գագիկ Ջհանգիրյանի ելույթին, թե՞ Ստեփան Դեմիրճյանինը՝ իմ ելույթին։

– Ինչո՞ւ է ուրեմն իշխանությունը միշտ թիրախում պահում ՀԱԿ խմբակցությունում առկա տարաձայնությունները։

– Ուղղում. ոչ թե տարաձայնությունները, այլ թիրախը հենց ՀԱԿ-ն է։ Երբ ողջ պետական կառավարումը տապալել ես, շատ դժվար է դա քննադատողներին քննադատել, մնում է արհեստական հնարքների դիմել։ Առաջին հնարքը կառավարման ճգնաժամը իբր ընդդիմության մեջ գոյություն ունեցող ճգնաժամով  վերափոխելն  է։ Սա աբսուրդ է, որն ամրապնդելու համար նոր գաղափար են հռչակել՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծում։ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, Վահրամ Բաղդասարյանը, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում են Հայաստանում   ինստիտուցիոնալ  ընդդիմություն  ձևավորելու      անհրաժեշտության մասին։ Կառուցողական ընդդիմությունն   ինքնին   լավ  գաղափար  է   (կոնտեքստից դուրս), բայց այն Հայաստանում      վաղուց վարկաբեկվել է, քանի որ մեր քաղաքական բառապաշարում կառուցողական ընդդիմությունը նշանակում է իշխանությունից կառավարվող, ավելի կոպիտ, իշխանությունների տակ «պառկած» ընդդիմություն։ Բոլորը հասկանում են, որ կառուցողական բառն ընդդիմության հետ գործածելով այլևս վստահություն չի ներշնչում, հիմա նոր բառ են գտել։ Իրենց կողմից նշանակովի ընդդիմության համար ընտրել են ինստիտուցիոնալ ընդդիմություն «տերմինը»։

– Դուք այդ նոր ընդդիմության հետ կապված մտահոգություններ ունե՞ք։ Ըստ էության, ձեզ հակադրվող ուժ է ստեղծվում։

– Քանի որ իրենք հիմա համարում են, որ ԲՀԿ-ին չեզոքացրել են, դիմադրության միակ օղակը մնացել է ՀԱԿ-ը, ու Սերժ Սարգսյանի՝ քաղաքական դաշտը մաքրելու «հրահանգը» կա, հավակնություն ունեն, որ նոր ընդդիմությանն էլ իրենք «նշանակեն»։ Ոչ թե ընդդիմությունն ինքնաբերաբար կձևավորվի, այլ իրենք ուզում են Հայաստանի «ժողովրդավարությունն» այնքան կառավարելի դարձնել, որ նույնիսկ ընդդիմությունն էլ իրենք նշանակեն:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728